Կիրսան Իլյումժինովն ու Գարի Կասպարովն իրենց թեկնածություններն են առաջադրել Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին ասվում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ընտրությունները կկայանան 2014-ի օգոստոսին՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսում, Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում, որը համարվում է շախմատային օլիմպիադայի անցկացման վայր: