
Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին համատեղ հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է Timeturk-ը։
«Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է նա:
Նախարարների դիրքորոշման համաձայն՝ Անդրկովկասյան տարածաշրջանի հակամարտությունները վնաս են հասցնում տարածաշրջանային խաղաղությանն ու զարգացմանը և պետք է գտնեն իրենց քաղաքական լուծումը։