Ռուբեն Հայրապետյանը Советский спорт-ին տված հարցազրույցում հերքել է ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ հաղթանակի համար Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կստանան 40 հազարական դոլար:
«Խաղացողներին ոչ մի պարգևատրում խոստացված չէ, որովհետև նրանք եկել են իրենց հավաքականի համար խաղալու, ոչ թե` գումար վաստակելու: Չգիտեմ` Ռուսաստանում ինչպես է, բայց Հայաստանում հենց այդպես է: Վերջին երկու տարիներին, որ մենք կառուցում ենք նոր հավաքական, ես ոչ մի անգամ խաղից առաջ ֆուտբոլիստներին չեմ ասել` ինչքան գումար նրանք կստանան հաղթանակի համար: Կհաղթեն, կգան հանդերձարան` կիմանան»,- ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: