Անգլիական The Evening Standard թերթը հրապարակել է Լոնդոնի ամենաազդեցիկ օտարերկրացիների ցանկը, որոնց թվում է նաև «Չելսի» լոնդոնյան ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը։
Պարբերականի առաջին հնգյակում են ընդգրկվել Կատարի 2 ներկայացուցիչ, 5 ամերիկացի, 3 հնդիկ, 2 ավստրալացի, 2 ֆրանսիացի, 2 շվեդ, ինչպես նաև Նիդեռլանդների, Իսպանիայի, Պորտուգալիայի քաղաքացիներ։
Լոնդոնում ամենաազդեցիկ ամերիկացի է ճանաչվել բանկիր Բոբ Դայմոնդը։