Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Տնտեսական ազատության արժեքը

2008 թվականից ի վեր Սերժ և Տիգրան Սարգսյանները հայտարարում են Հայաստանում մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Այդ հայտարարություններն արվում են դեմքի լուրջ արտահայտությամբ, իսկ կասկածող հասարակությանն էլ մատուցվում են ինչ-որ օրենքի նախագծեր և տեխնոլոգիական նորամուծություններ, որոնք իբր թե պետք է Հայաստանում նպաստեն ազատական տնտեսական դաշտի ձևավորմանը:

Իսկ ի՞նչ է նշանակում ազատական տնտեսական դաշտ, իրապես ազատ տնտեսություն: Դա նշանակում է, որ Հայաստանում, ասենք, կարող է բիզնեսով անարգել զբաղվել ընդդիմադիր հայացքների տեր գործարարը և նաև իր բիզնեսի միջոցով իր աջակցությունը հայտնել համակրած քաղաքական ուժին, միանգամայն օրինական հիմունքներով: Կարո՞ղ են արդյոք Սերժ և Տիգրան Սարգսյանները Հայաստանում այդպիսի տնտեսական միջավայր ձևավորել: Կարո՞ղ են արդյոք ստեղծել այնպիսի դաշտ, որտեղ քաղաքական հայացքը որևէ նշանակություն չի ունենում բիզնեսի հաջողության և կոմֆորտի համար: Հազիվ թե, որովհետև տնտեսական անազատությունը ներկայիս իշխանական համակարգի հիմքն է:

Տնտեսական ազատությունը իրական ազատության մյուս երեսն է. մի կողմում քաղաքացիա-իրավական ազատությունն է, մյուսում՝ տնտեսականը: Երկրում իրական ազատության հասնելու համար պետք է սկսել կա՛մ մեկ, կա՛մ մյուս ծայրից: Պատրա՞ստ է արդյոք այս իշխանությունը դրան: Դա նույնն է, ինչ պատրաստ լինել ազատ և արդար ընտրության: Ազատ, իրապես ազատ տնտեսությունն ազատ ընտրության պես մի բան է, հետևաբար ինչքան որ իշխանությունը ընտրակեղծիքների դեմ է պայքարում կամ պայքարելու, այնքան էլ կպայքարի տնտեսական ազատության, հավասար մրցակցային դաշտ ձևավորելու համար:

Մինչդեռ խոսքը ֆունդամենտալ իրավունքի մասին է, քանի որ ազատությունն ինքնին ձևավորվում է մի քանի կոմպոնենտներից, որոնցից մեկն էլ հենց տնտեսական ազատությունն ու սեփականության պաշտպանված իրավունքն է: Մինչդեռ այդ իրավունքն իշխանությունն անգամ օլիգարխիային չի զիջում, որովհետև այդ դեպքում օլիգարխիան կարող է դառնալ անկառավարելի: Այսօր Հայաստանում օլիգարխներն իրենց բիզնեսների տերերը չեն և բավական է մեկ սխալ թույլ տան իշխանության հանդեպ և անմիջապես կարող են զրկվել իրենց սեփականությունից:

Տեսականում, իհարկե, Սերժ և Տիգրան Սարգսյանները կարող են այդ հարցը լուծել, և դրա ավելի արագ լուծման տարբերակը ոչ թե ինչ-որ օրենքները և նորմատիվային նոր կանոններն են, որոնք հաջողությամբ շրջանցվում են իրենց իսկ տնօրինած համակարգի կողմից, այլ երկրում արտահերթ կամ հերթական ազատ ընտրություն անցկացնելն ու հասարակության քվեի իրավունքը հաստատելն է: Իսկ դրա համար իհարկե նրանք պետք է պատրաստ լինեն հեռանալ իշխանությունից: Եթե նրանք դրան պատրաստ չեն, ապա միարժեք է, որ ֆունդամենտալ բարեփոխումների պատրաստ չեն լինի երբեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում