Բիտքոին կրիպտոարժույթը սեպտեմբերի 2-ին թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշը։
CoinDesk էլեկտրոնային բորսայի տվյալներով՝ ամենահանրահայտ կրիպտոարժույթի փոխարժեքը կարճ ժամանակով գերազանցել է 5000 դոլար՝ հասնելով մեկ միավորի դիմաց 5004,45 դոլարի։ 10 րոպե անց փոխարժեքն իջել է 5000 դոլարից։
Ներկա պահին մեկ բիտքոինի գինը 4700 դոլար է։
Օգոստոսի կեսերին բիտքոինի փոխարժեքը նախորդ պատմական առավելագույն ցուցանիշն էր սահմանել՝ հատելով 4000 դոլարի շեմը։