Tuesday, 09 06 2026
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՊՆ N զորամասի շտաբի պետը BMW-ով հայտնվել է գետում

Shamshyan.com փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 40-ամյա Սամվել Խաչատրյանը, իր կողմից վարած BMW մակնիշի 33 ԼP 369 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելից դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել գետի մեջ:

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Խաչատրյանը և ավտոմեքենայի ուղևորներ՝ 25-ամյա Լյուդվիկ Ավետիսյանը, 18-ամյա Գաբրիել Մկրտչյանը և 18-ամյա Վաչիկ Գզիրյանցը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

 Ավտոմեքենան գետի մեջ կողաշրջված էր, իսկ բոլոր վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով: Սևանի ոստիկանների աշխատանքը տեղում ղեկավարում էր Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանը: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Ս. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես շտաբի պետ, կոչումով փոխգնդապետ է, Լ. Ավետիսյանը նույն զորամասի սպա է՝ կոչումով ավագ լեյտենանտ, իսկ Գ. Մկրտչյանն ու Վ. Գզիրյանցը նույն զորամասի ժամկետային զինծառայողներ են:

 Մանրամասները՝ shamshyan.com-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում