Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է իր թիմի` «Միլան»-ի դեմ խաղի արդյունքները: Հիշեցնենք` Իտալիայի չեմպիոնները սեփական հարկի տակ առավելության են հասել 3:2 հաշվով:
«Երբ մշակվեց մրցաշրջանի ժամանակացույցը, բոլորն ասում էին, որ «Յուվենթուս»-ը բարդ մեկնարկ կունենա: Ես ուրախ եմ, որ թիմս 6 հաղթանակ է տարել և մեկ ոչ-ոքի այս փուլում:
Իհարկե, դեռ պետք է բարելավենք մեր խաղը: Այնպիսի վիճակ էր, որ անգամ չնկատեցի, թե ինչպես 20 վայրկյան անց «Միլան»-ը գոլ խփեց: Սակայն սաներս կարողացան հաղթահարել բոլոր դժվարությունները»,- ասել է Կոնտեն:










































