Արամվիրի մարզում, սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։20-ի սահմաններում Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում 58-ամյա Էդվարդ Տ.-ն իր վարած «ՊԱԶ 672» մակնիշի 32 75 Լ համարանիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և այնուհետև հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ուղևորներ 17-ամյա Խոսրով Մ.-ն և 17-ամյա Նարեկ Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում էր Արմավիր-Դալարիկ-Երվանդաշատ-Բագարան երթուղին:
Հիվանդանոց տեղափոխվածներից Խոսրով Մ.-ն սովորում է Դալարիկ գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, իսկ Նարեկ Ք.-ն՝ Արմավիր քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում:










































