Աղիքային սուր ինֆեկցիան, որն առաջացել է Escherichia Сoli մանրէների տեսակից, հայտնաբերվել է արդեն 12 երկրներում, նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամլո հաղորդագրության մեջ:
ԱՀԿ տվյալներով, E.Сoli մանրէները հաճախ են հանդիպում մարդկանց աղիներում: Նրա տարատեսակների մեծամասնությունն անվնաս է, սակայն կան տեսակներ, օրինակ՝ էնտերոհեմորագիկ աղիքային վարակը (EHEC), որ կարող են հարուցել սննդային ծագման ծանր հիվանդություններ՝ հայտնի HUS անվամբ:
Բացի Գերմանիայում հարյուրավոր հիվանդներից, վարակված մարդիկ կան Շվեդիայում՝ 43 դեպք, Դանիայում՝ 17, Նիդեռլանդներում՝ 8, Մեծ Բրիտանիայում՝ 7 և Ֆրանսիայում՝ 6: Աղիքային հիվանդությամբ երկու վարակվածների մասին հայտարարել են Ավստրիան, Շվեյցարիան և ԱՄՆ-ը: Իսպանիայում, Չեխիայում և Նորվեգիայում հայտնաբերվել են մեկական վարակվածներ:
«Բոլոր վարակվածները, բացի երկուսից, ապրում են Գերմանիայի հյուսիսում կամ այցելել են այդ շրջանը», – ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ:










































