Ռուսաստանի սանիտարական ծառայությունն այսօրվանից դադարեցրել է կաթնամթերքի ներմուծումը Լիտվայից՝ որակի հանդեպ հավակնությունների պատճառով: Այս մասին Interfax-ին հայտնել է պետության գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
Նա հաստատում է, որ մի շարք լիտվական կաթնամթերքներում հայտնաբերվել են նորման զգալիորեն գերազանցող բորբոս և խմորիչներ:
Մատակարարների շարքում, որոնց դեմ հավակնություններ են ներկայացվել, հետևյալ ընկերություններն են՝ «Պենո Ժվայգժդես», «Շիլուտես Ռամբինաս», «Սվալյա», «Ռոկիշկիո տիկրաս»:
Լիտվական կողմը դեռևս չի մեկնաբանել Օնիշչենկոյի հայտարարությունը:










































