«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի փոքր և միջին չինովնիկների մեծ մասը, որոնք առանձնապես կարևոր «ֆիգուրներ» չեն, այնուամենայնիվ, կարողանում են իրենց հարազատների համար «տանիք» լինել:
Օրերս հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տրտնջում էր, թե մի անհաջող, պրոբլեմատիկ տեսուչ կա Արաբկիրի հարկայինում, ով մշտապես հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կենտրոնում, սակայն նրանից չեն կարողանում ազատվել: Ամեն անգամ հենց բանը հասնում է պաշտոնանկությանը՝ զանգում են:
Հարկայինի աշխատողները նեղսրտած պատմում էին, որ ով տեր չունի կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում «ժերտվա» է գնում, իսկ ակնհայտ կաշառակերները հանգիստ աշխատում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:










































