Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում կառուցված ավազե ամրոցը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ փոխանցում է Associated Press-ը։
Ամրոցի բարձրությունը կազմում է 16.68 մետր, ինչը հավասար է 5 հարկանի շենքի բարձրության։ Դրա կառուցման համար օգտագործվել է 3.5 տոննա ավազ։
Ավազի ամրոցի բարձրության նախկին ռեկորդը կազմել է 14.84 մետր։
Ամրոցը Դույսբուրգում կանգուն կմնա մինչ սեպտեմբերի 24-ը։

















































