Թուրքիայում ձերբակալվել են Գերմանիայի ևս 2 քաղաքացիներ՝ հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ը։ Պատճառ են դարձել «քաղաքականապես մոտիվացված մեղադրանքները»՝ հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Գերմանիայի քաղաքացիների ձերբակալության մասին ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել են Իզմիրում Գերմանիայի հյուպատոսությանը։ Անթալիայի օդանավակայանի ոստիկանությունը, ի պատասխան գերմանական կողմի հարցման, հաստատել է ձերբակալման փաստը։
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը դեռևս չի կարողացել կապ հաստատել ձերբակալվածների հետ։
Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ ներկայում Թուրքիայի բանտում են գտնվում Գերմանիայի 55 քաղաքացիներ, որոնցից 12-ը՝ քաղաքական բնույթի մեղադրանքներով։











































