Աֆղանստանում երեք ազդեցիկ քաղաքական գործիչներ այսօր՝ փաստաթղթերն ընդունելու վերջին օրը, իրենց փաստաթղթերը հանձնել են՝ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար:
Նրանց մեջ է նաև երկրի գործող նախագահի եղբայրը ՝Համիդ Քարզայ Կայումը, ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին և նախկին ԱԳ նախարար Զալմայ Ռաշիդը:
Ինքը՝ Քարզայը չի կարող մասնակցել 2014 թ. նախագահական ընտրություններին, քանի որ արդեն երկու ժամկետ անընդմեջ նախագահ է դարձել:
Քաբուլում BBC-ի թղթակիցը պնդում է, որ առայժմ առաջատարն Աբդուլլահ Աբդուլն է, ով նախկին ընտրություններում երկրորդ տեղն է զբաղեցրել:
Նշենք, որ կիրակի օրը երկրի հարավում պայթյունի հետևանքով ամերիկյան չորս զինվորներ են զոհվել:








































