Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Մոսկվան սպառնում է պատասխանել «Ելք»-ի «թշնամական» գործողություններին

ՌԴ Պետդումայում հայտարարել են, որ եթե Հայաստանում ընթացք տրվի փողոցների անվանափոխման նախաձեռնությանը, Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլերի մասին մտածել: Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ Ռուսաստանը չպետք է անտեսի նմանատիպ գործընթացները: «Եթե դա տեղի ունենա, կամ եթե բանավեճերն այդ թեմայով շարունակվեն, Մոսկվան, անկասկած, կարձագանքի նման թշնամական գործողություններին»,-ասել է նա:

Պատգամավորը հավելել է, որ «խորհրդային փողոցների վերանվանման պահանջը Հայաստանում ուղեղում չի տեղավորվում: Երբ դա արվում է Մերձբալթիկայում կամ Ուկրաինայում, դեռ կարելի է հասկանալ: Առնվազն, մենք դրան արդեն սովոր ենք: Հայաստանն առավելագույնն է ստացել ԽՍՀՄ-ից, միշտ բարեկամաբար է տրամադրված եղել Մոսկվային»,-հիշեցրել է ռուս խորհրդարանականը: Կալաշնիկովի մտածողությունը, որը ընդհանրական է ռուսական էլիտայի համար, առնվազն տարակուսելի է: Արդեն միայն այն հանգամանքը, որ ժամանակակից Ռուսաստանն իրեն նույնացնում է սովետական անունների և խորհրդանիշերի հետ ու «Ելքի» նախաձեռնությունը համարում է թշնամական գործողություն, խոսում է Մոսկվայում կայսերական քաղաքականության ամբողջական ռեստավրացիայի մասին:

Կալաշնիկովի` «Հայաստանն առավելագույնն է ստացել ԽՍՀՄ-ից» ձևակերպումն առնվազն պատմությունը խեղաթյուրելու բացահայտ փորձ է, մանավանդ, երբ հիշում ենք, որ հենց սովետների «փառապանծ» տարիներին են Արցախն ու Նախիջևանը բռնակցվել Ադրբեջանին: Սակայն մեր հասարակությանն ու քաղաքական էլիտային առավելապես պետք է անհանգստացնի, անգամ վիրավորի այն նվաստացուցիչ կոնտրաստը, որ ռուս պատգամավորը ստեղծում է մերձբալթյան հանրապետությունների, Ուկրաինայի` մի կողմից, և` մյուս կողմից, Հայաստանի միջև:

Ստացվում է` Մոսկվայում հաշտվել են, ասենք, Ուկրաինայի կամ Լիտվայի անկախության հետ, սակայն Հայաստանին համարում են իրենց վասալը` թշնամական որակելով անգամ անվանափոխության, մեծ հաշվով, անշառ նախաձեռնությունը: Սա մեր քաղաքական համակարգի որակին տված գնակատական է, նրա անձնատուր ռուսահպատակության պատասխանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում