Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը կմնա ամենանշանավոր մարդկանցից մեկը IT տեխնոլոգիաների պատմության մեջ: Bigpicture.ru-ն առաջարկում է հիշել, թե ինչ սկզբունքներով է ղեկավարվել Սթիվ Ջոբսը:
1. Ձգտի՛ր կատարելության

Սթիվ Ջոբսն ուշադիր էր մանրուքների հանդեպ: Առաջին iPod-ի շնորհանդեսի նախօրեին ընկերության աշխատակիցներն ամբողջ գիշեր փոխել են ականջակալների բնիկները:
2. Աշխատի՛ր փորձագետների հետ

Նախքան ընկերության առևտրային ցանցի գործարկումը Ջոբսը վարձել է Միկի Դրեքսլերին՝ Gap ընկերությունից:
3. Եղի՛ր անողոք

Ջոբսը հավասարաչափ հպարտացել է ինչպես այն արտադրանքներով, որոնք նա ներկայացրել է հանրությանը, այնպես էլ նրանցով, որոնց մշակումը սառեցրել է:
4. Մի՛ առաջնորդվիր ֆոկուս-խմբերով

Ջոբսի հայտնի արտահայտություններից էր` «Մարդիկ չգիտեն` ինչ են ցանկանում, քանի դեռ ցույց չես տվել դա իրենց»: Այդ պատճառով նա ինքն է աշխատել որպես ֆոկուս-խումբ. տուն է տարել արտադրանքների նախատիպերը և ամիսներով փորձարկել է դրանք:
5. Ուսումնասիրությունը և հետազոտությունն անվերջանալի գործընթաց են:

6. Ավելի պարզ եղի՛ր

Ջոբսի դիզայնի փիլիսոփայությունը մշտական պարզեցումն է: iPod-ի ամենավաղ մոդելների մշակման ժամանակ նա դիզայներներին կարգադրել է ազատվել կոճակներից::
7. Գաղտնապահ եղիր

Ջոբսի ընկերությունում ոչ ոք ավելորդ ոչինչ չի խոսում, ինչի շնորհիվ յուրաքանչյուր նոր արտադրանքի շնորհանդես դառնում է մեծ նորություն:
8. Աշխատի՛ր ոչ մեծ թիմով

Macintosh թիմը սկզբում բաղկացած է եղել 100 մարդուց՝ ոչ ավել ոչ պակաս: Եթե աշխատանքի են ընդունել 101-րդ մարդուն, ապա ինչ-որ մեկը ստիպված է եղել իր տեղը զիջել նրան:
9. Քիչ մտրակ, շատ բլիթ

Ջոբսը եղել է խիստ ղեկավար, սակայն Apple-ի աշխատակիցների համար դրդող ուժ է եղել նրա խարիզման: Ջոբսի էնտուզիազմի շնորհիվ առաջին Mac-ի վրա ընկերության թիմն աշխատել է երեք տարի` շաբաթական 90 ժամ
10. Օգտագործի՛ր նախատիպեր

Այն ամենն, ինչ արել է Ջոբսը (տեխնիկան, ծրագրային ապահովումը և նույնիսկ Apple-ի խանութները) մշակվել է նախատիպերով:










































