Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մահմեդականների և իրավապահների բախման պատճառով Եգիպտոսում 15 մարդ է զոհվել

Առնվազն 15 մարդ է զոհվել Եգիպտոսում պաշտոնից հեռացված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանության միջև բախումների հետևանքով: Այս մասին ասվում է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացվում էր մեկ զոհվածի մասին: «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցները կիրակի օրը Կահիրեից 300 կմ հարավ գտնվող Դելգա քաղաքում ցույց են անցկացրել: Երբ ցուցարարները մոտեցել են ոստիկանական բաժնին, բախումներ են սկսվել: Ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել, այնուհետև իրավապահներն օդ են կրակել: Ընդ որում, անվտանգության ուժերը կտրականապես հերքել են մարդկանց զոհվելու և վիրավորվելու հարցում իրենց մեղքը:

Մինչդեռ Կահիրեում ոստիկանությունը «Մուսուլման եղբայրների» կողմնակիցներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ է կիրառել: Իսլամիստները տարբեր կողմերից շարժվել են դեպի մայրաքաղաքի կենտրոն, սակայն նրանց կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները:

Բախումներ են տեղի ունեցել նաև Գարդեն-Սիթիի մոտակայքում, որտեղ տեղակայված են ամերիկյան և բրիտանական դեսպանատները: Հրաձգություններ են լսվել Four seasons հյուրանոցի և իտալական դիվանագիտական առաքելության մոտակայքում:

Դրանից բացի, Ալեքսանդրիայում անկարգություններ հրահրելու մեղադրանքով 20 մարդ է ձերբակալվել: Ասուանում ոստիկանությունը ստիպված է եղել ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ կիրառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում