Աշխարհի ամենահին շամպայնը, որը 170 տարի շարունակ գտնվում էր օվկիանոսի հատակին, գնահատվել է 100 հազար եվրո: Այս մասին գրում է Bllomberg գործակալությունը:
Երկու շիշ շամպայնը կվաճառվեն Ալանդյան կղզիների մայրաքաղաք Մարիեհամնում, որտեղ խորտակվել էր դրանք տեղափոխող նավը: Մասնագետների տեղեկություններով, յուրաքանչյուրը կարող է վաճառվել 100 հազար եվրոյով, ինչը տաս անգամ ավելի է, քան նախնական 10 հազար եվրո գինը: Օրինակ՝ 2008թ. ապրիլին 1959թ. Dom Perignon Rose շամպայնի երկու շիշը վաճառվել են 84.7 հազար եվրոյով:








































