Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը վնասվածք է ստացել:
Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղից հետո խաղացողը անհարմարություններ է զգացել: Նա չկարողացավ խաղն ավարտել ու փոխարինվեց 89-րդ րոպեին:
Ըստ Goal.com-ի տեղեկությունների` Շահինը արդեն բուժզննում է անցել, որի արդյունքում պարզ է դարձել, որ խաղացողի մոտ մերկաթաթի վնասվածք է:
«Բորուսիա»-ի բուժանձնակազմի ներկայացուցիչ Մարկուս Բրաունը հայտնել է, որ Շահինը երկու-երեք շաբաթ դուրս չի գա խաղադաշտ:









































