Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Փորձագետները ներկայացրել են պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման խնդիրները

Կայացել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ ազգային խորհրդակցություն՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի, Առողջապահության համաշխահային կազմակերպության գլխամասային գրասենյակի փորձագետ պրոֆեսոր Պաուլ Բլյումի և եվրոպական տարածաշրջանային գրասենյակից Օլեգ Բենեշի և Շվեդիայից պրոֆեսոր Ջոհակիմ Դիլների, ԱՀԿ  երևանյան գրասենյակի տնօրեն Եգոր Զայցևի մասնակցությամբ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Փորձագետները ներկայացրել են, որ աշխարհի 71 երկրում, այդ թվում 33 եվրոպական, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում վերջին 10 տարվա ընթացքում իրականացվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ մոտ 270 մլն դեղաչափ  պատվաստում, որի արդյունքում հավաքագրվել են վերջինիս անվտանգության և արդյունավետության վերաբերյալ համոզիչ փաստարկներ, ապացուցվել է պատվաստանյութի արդյունավետությունը` արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում:

Արգանդի պարանոցի քաղցկեղը լուրջ խնդիր է նաև Հայաստանում: Հանրապետությունում կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների մեջ արգանդի պարանոցի քաղցկեղն իր տարածվածությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Հանրապետությունում տարեկան գրանցվում է արգանդի պարանոցի քաղցկեղի մոտավորապես 250-300 նոր դեպք։ Անհանգստացնող է հատկապես այն փաստը, որ առաջնակի հայտնաբերված դեպքերի 70%-ը քաղցկեղի զարգացման երրորդ կամ չորրորդ փուլերում են։

Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը և վերահսկումը պահանջում է համալիր մոտեցում: Խորհրդակցության ժամանակ կարևորվել է Առողջապահության նախարարության նոր նախաձեռնությունը՝ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրումը դեռահաս աղջիկների շրջանում: Նշվել է, որ այն, ի լրումն կանանց շրջանում իրականացվող սկրինինգային ծրագրի, հնարավորություն կտա կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը հետագայում երիտասարդ կանանց շրջանում՝ ապահովելով արգանդի պարանոցի քաղցկեղի արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում:

Խորհրդակցությանը մասնակցել են առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ինչպես նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի մասնագետները»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում