Պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությունը, որը վերահսկում է Գազայի հատվածը, իր պատմության ընթացքում ապրում է ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը:
Կազմակերպությունը դժվար հարաբերություններում է, մի կողմից, եգիպտական բանակի հետ, որը փակել է ապօրինի թունելները, որոնք Գազայի կյանքի հիմնական երակներն են, իսկ մյուս կողմից` Իսրայելի հետ, որն արդեն երկար տարիներ իրականացնում է Գազայի շրջափակումը՝ հաղորդում է al-Quds al-Arabi պարբերականը:
Մուհամեդ Մուրսիի իշխանության շրջանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդները առաջին անգամ այցելել էին Կահիրեի նախագահական պալատ, Եգիպտոսի և Գազայի բոլոր սահմանները բաց էին: Եգիպտոսում իշխանափոխությունից հետո այնտեղի բանակը ամեն ինչ արեց իսլամիստների դեմ պայքարելու համար և փակեց բոլոր թունելները:
Ըստ ՀԱՄԱՍ-ի Էկոնոմիկայի նախարարության կապերի վարչության ղեկավար Թարիք Լաբդայի՝ թունելների ավելի քան 90%-ն արդեն դադարել են գործել:










































