Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին միջնորդելու է տնային կալանքը հասարակական օգտակար աշխատանքներով փոխարինելու համար, որոնք իրականացվելու են համապատասխան ծառայությունների հսկողության ներքո: Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով նախկին վարչապետի փաստաբաններից մեկին՝ Ֆրանկո Կոպիին:
Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Միլանում պաշտոնական հայց կուղարկվի Բեռլուսկոնիին սոցիալական ծառայություններին հանձնելու վերաբերյալ:
«Մենք կներկայացնենք համապատասխան հայցը, եթե ինչ-որ չկանխատեսված բան տեղի չունենա, այնուհետև Միլանի իշխանությունները այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնեն»,- հայտարարել է Կոպին՝ հավելելով, որ հասարակական աշխատանքների իրականացման մանրամասները կորոշվեն ավելի ուշ:










































