Tuesday, 09 06 2026
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում

Հարցի գինը․ Ինչ է հայը

Հայաստանում թե սփյուռքում, ազատ ժամանակ պարապ հայրենասերների ամենասիրած զբաղմունքը հայ լինելու, հայկականության, հայի առաքելության, ինքնության մասին մտատանջանքներն են: Կիրակի առավոտյան ամենահարմար օրն ու ժամանակն է շարունակելու աշխարհասփյուռ հայրենասեր հայերի խոհերը՝ պատասխանելու համար, թե ի՞նչ է մեզ համար նշանակում լինել հայ, ո՞րն է հայը, ի՞նչն է հայի «սահմանումը», ինչո՞վ է բնորոշվում հայը՝ որպես մտածող, պատկերացնող, աշխարհում իր տեղն ու դերը ունեցող կամ փնտրող էթնոս, ազգ կամ ժողովուրդ: Այստեղ մասնագիտական դատողությունների դաշտ է, սակայն կարող ենք անգամ սիրողական մակարդակով էլ արձանագրել, որ այս դաշտը բաց է, խոպան է, վակուում է այս դաշտում, և ի՞նչ է հայը հարցը, այսօր չունի ձևակերպված պատասխան՝ թե՛ աշխարհի, թե՛ ամենակարևորը` ինքներս մեզ համար: Ի՞նչ առանցքի վրա ենք ձևավորվում՝ որպես աշխարհով մեկ սփռված մի ժողովուրդ, որը ապրում է 21-րդ դարում: Մեր այդ առանցքը՝ հայի առանցքը, Հայաստան պետությո՞ւնն է, թե՞ պատմական հայկական պետությունները և պատմական անարդարությունը:

Ինչի՞ վրա ենք մենք կառուցում մեր ազգային կյանքը 21-րդ դարում` պետությա՞ն, թե՞ պատմական հիշողության: Դժբախտաբար, այստեղ մենք պետք է արձանագրենք կամ ստիպված ենք արձանագրել, որ մենք մեր կյանքը կառուցում ենք տարբեր պետություններում, բայց պատմական հիշողության վրա: Իսկ մեր պետությունը մենք հիշում ենք այդ պատմական հիշողության կոնտեքստում, երբ գալիս ու հասնում ենք 21-րդ դար: Մինչդեռ թվում է, պայմանական ասած, որ մենք պետք է մեր պետությունից դուրս գայինք ու «շրջեինք» աշխարհով, անցնեինք պատմական ժամանակահատվածներով, նաև հայացք ուղղեինք դեպի ապագան:

Ներկայումս շատ մոդայիկ դարձած ձևակերպում կա` «ինքնության» խնդիր: Դրա մասին հատկապես շատ է սկսել խոսել Հայաստանի իշխանությունը, իհարկե՝ գերազանցապես իշխանության վերարտադրության տրամաբանության մեջ, ինքնության խնդրով կաթվածահար անելով ազգի ստեղծագործական պոտենցիալի ազատ դրսևորումը: Իրականում, սակայն, խնդիրը կա և այն լուրջ է, բայց պահանջում է ազատ և անկաշկանդ քննարկման միջավայր, որտեղ իսկապես պետք է ձևավորվի այն առանցքը, որի շուրջ կազմավորվի, այսպես ասած՝ հավաքվի «հայ» հասկացությունը: Ակնհայտ է, որ մինչ այժմ եղած պատկերացումներն այդ մասին անընկալելի են թե՛ ժամանակակից աշխարհի համար, թե՛ չեն համապատասխանում այդ աշխարհում ապրող ժամանակակից հայության պահանջներին, որն ունի պետություն, սակայն չունի պետականության անբեկանելի գիտակցում և առավելապես կառչած է պատմական հիշողություններից՝ դրանցով բարդույթավորելով իր վարքը և արգելափակելով իր մտավոր և հոգևոր ազատությունը:

Ավելին՝ խնդիրը, թերևս, ոչ այնքան առանցքի ինչ լինելն է, այլ դրա ինչպիսին լինելը, որովհետև առանցքը կա` դա հայկական պետությունն է, որից այն կողմ դժվար է հնարել առավել իրական, առարկայական, շոշափելի մեխանիզմ, որի շուրջ պետք է հավաքվի և գործի աշխարհասփյուռ ազգը: Հարցն այն է, թե ինչպիսի՞ն պետք է լինի այդ հայկական պետությունը, ի՞նչ որակի, ո՞ր պետությամբ ինքզինքը պետք է բնորոշի հայ մարդը: Եվ ահա թե ինչու է այսօր Հայաստանում առկա իրավիճակը, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները, առկա բարքերը, մարդկանց, խմբերի, էլիտաների և այլ շերտերի վարքը ոչ միայն հայաստանցիների, այլ ամբողջ հայության խնդիրը:

Տարիներ առաջ երբ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը դատապարտում է Հայաստանում գործող մաֆիային և հայտարարում, որ դրանց պետք է գնդակահարել, դա պետք է դառնարոչ միայն Ազնավուրի, այլ բոլոր հայերի դիրքորոշումը, որովհետև Հայաստանում նստած մաֆիան նաև նրանց կյանքին է առնչվում, նրանց ինքնությանն է առնչվում, եթե իհարկե՝ այդ մարդիկ, ապրելով հեռավոր երկրներում, ցանկանում են իրենց հայ զգալ և հայ համարվել: Այսօր հայկական պետության որակը պետք է հետաքրքրի յուրաքանչյուր մարդու, ով իրեն հայ է համարում՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է ապրում: Մեր ինքնությունը պետք է մենք գտնենք մեր ժամանակակից պետության, ոչ թե մեր պատմության մեջ: Դա չի նշանակում արհամարհել, անտեսել և մոռանալ պատմությունը: Դա ընդամենը նշանակում է պատմությունը ծառայեցնել պետությանը, ոչ թե հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում