Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհուրդը Եվրամիությանը անվտանգության հարցերով Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ եռախոսություն սկսելու խորհուրդ է տալիս: «Կարգուկանոնի պատրանք եւ բազմաբեւեռ Եվրոպայի ուրվականը» հետազոտության մեջ հեղինակներ Մարկ Լեոնարդն ու Իվան Կրաստեւը պնդում են, որ անվտանգության ապահովման ժամանակակից համակարգերը չեն կատարում իրենց գործառույթները: ԵՄ-ի հաստատություններին չհաջողվեց կանխել զինված ընդհարումները Կոսովոյում եւ Հարավային Օսիայում, նշում են փորձագետները: «Մեզ անհրաժեշտ է ոչ պաշտոնական եռախոսություն սկսել, որն ի մի կբերի մեր տարածաշրջանի երեք հիմնասյուներին: Նման սյուներ մենք համարում ենք Ռուսաստանին, Թուրքիային եւ Եվրամիությանը»,- գրել են նրանք: