Ելույթ ունենալով Ստամբուլում կազմակերպված 14-րդ Միջազգային բիզնես ֆորումում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նվազագույնի է հասցրել հակամարտությունները եւ կայուն ու լավ հարաբերություններ է հաստատել հարեւանների հետ: Սերբիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից եւ Լիբիայից Թուրքիա մեկնելու համար այլեւս անհրաժեշտ չէ մուտքի արտոնագիր ստանալ, -ավելացրել է նա: «Հարեւանների հետ զրո խնդիրների» քաղաքականությունը թույլ է տվել ավելացնել առեւտրաշրջանառությունը Թուրքիայի եւ հարեւան երկրների միջեւ: Թուրքիայի արտահանումը Լիբիա հասել է $1.8 մլրդ (2002թ. $165 մլն փոխարեն), Հունաստանի հետ` $1.63 մլրդ (2002թ. $380 փոխարեն), Եգիպտոսի հետ` $2,6 մլրդ (2002թ. $326 փոխարեն), Սիրիայի հետ` $1,4 մլրդ (2002թ. $267 փոխարեն):