Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ձկնորսական փայտը կմտցնենք մարզչի հետույքը, եթե հայերը հաղթեն. Ռումինիայում կրքերը բորբոքվում են

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումից առաջ Բուխարեստում կրքերը թեժանում են: Ընթացիկ ընտրական փուլում ռումինացիները սեփական հարկի տակ ոչ մի հաղթանակ չեն տարել: Վերջին շրջանում ռումինական մամուլը խստորեն քննադատում է հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումին: Վերջինս անդրադառնալով Ռումինիայում հեղինակավոր «Gazeta Sporturilor» թերթի հրապարակումներից մեկին՝ հայտարարել էր, որ այդ թերթը կարող է պիտանի լինել միայն ձուկ փաթաթելու համար:

Երեկ «Gazeta Sporturilor»-ի թղթակիցը Քրիստոֆ Դաումի մամուլի ասուլիսին ներկայացել էր ձկնորսական կարթով և այն մոտեցնելով մարզչի դեմքին՝ ավելի էր հունից հանել գերմանացի մասնագետին: «Սա մամուլի ասուլի՞ս է, թե՞ խեղկատակություն: Դուք այստեղ եք եկել ծաղրածուի դեր տանելո՞ւ, թե՞ ֆուտբոլի մասին խոսելու համար: Դուք պատրաստվո՞ւմ եք մարզական լրագրող դառնալ, թե՞ ոչ: Երևի ուզում եք սուտ բաներ գրել իմ մասին, հետաքրքիր պատմություններ հորինել և խայտառակել ինձ: Հանգստացեք, Ձեր պահվածքը ֆուտբոլի հետ ոչ մի ընդհանուր բան չունի»,- ասել էր Դաումը:

Վերջինիս խոսքերը պատճառ են հանդիսացել, որպեսզի ռումինացի լրագրողները ի պաշտպանություն իրենց գործընկերոջ հարձակվեն Դաումի վրա: Նշված թերթի մեկ այլ թղթակից՝ Անդրեա Կրայտոուն հայտարարել է, որ կրկին ձախողվելու և Հայաստանի հավաքականից պարտվելու դեպքում իրենք ձկնորսական կարթը կմտցեն Դաումի հետույքը:

«Կատակերգությո՞ւն: Ես կասեի՝ տրագիկոմեդիա, որի հեղինակը հենց Դաումն է: Եվրոպայի առաջնությունից հետո մեր հավաքականը հայտնվել է անդունդի եզրին: Ընտրական փուլը մոտենում է ավարտին, սակայն մենք տանը հաղթանակ չենք տարել: 0:0 ենք խաղացել Ղազախստանի հետ: Միակ հաղթանակը տարել ենք հանդիպման 3-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով մնացած հայերին: Իրական կատակերգությունը հենց սա է: Դաումն իրավունք չուներ վիրավորելու մեր գործընկերոջը: Նա կորցրել է իրեն և չի գիտակցում՝ ինչ է խոսում: Տրագիկոմեդիայի շարունակվելու և հայերից պարտվելու դեպքում մենք բոլոր իրավունքները կունենանք ձկնորսական փայտը Դաումի հետույքը մտցնելու»,- հայտարարել էր ռումինացի լրագրողը:

Ընտրական ենթախմբում Ռումինիայի ազգային հավաքականը 6 խաղում նույնքան միավոր է վաստակել և միայն տեսական հնարավորություններ է պահպանում աշխարհի առաջնության ընտրական եզրափակիչ փուլ դուրս գալու: Հայաստանի հավաքականին հաղթելու դեպքում ռումինացիները որոշակիորեն կբարելավեն մրցաշարային դրությունը: Նշենք, սակայն, որ 6 միավոր ունի նաև Հայաստանի հավաքականը, որը ևս հաղթելու դեպքում ավելի իրատեսական կդարձնի պայքարը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար:

Ռումինիա-Հայաստան հանդիպումը կայանալու է Բուխարեստի «Նասիոնալ արենայում», որը տեղավորում է 55 հազար հանդիսական: Ըստ ռումինական լրատվամիջոցների՝ Հայաստանի հետ հանդիպմանը մարզադաշտը պետք է լեցուն լինի, քանզի այդ մրցավեճը եզրափակչի նշանակություն ունի: Քրիստոֆ Դաումն իր հերթին երկրպագուներին կոչ է արել բուռն կերպով աջակցել ազգային թիմին:

«Մենք երկրպագուների աջակցության կարիքը շատ ունենք: Առաջիկա հանդիպումը շատ կարևոր է մեզ համար, և ամեն ինչ պետք է անենք հաղթելու համար, որը մեզ հնարավորություն կտա շարունակելու պայքարը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի համար: Դե ուրեմն բոլորս մեկ մարդու պես պետք է գանք «Նասիոնալ Արենա» և աջակցենք Ռումինիայի ազգային հավաքականին: Կրկին անգամ ուզում եմ նշել, որ ես այս պահին ռումինացի եմ և ամեն ինչ անելու եմ այս երկրի ազգային թիմի համար»,- ասել է Դաումը:

Նշենք, որ հայ երկրպագուների Առաջին ճակատ շարժումը՝ ՖԱՖ-ը, երեկ ժամանել է Բուխարեստ և պատրաստվում է աջակցել Հայաստանի ազգային հավաքականին: ՖԱՖ-ին կմիանան նաև Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցները: Հիշեցնենք, որ Ռումինիա-Հայաստան հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով՝ 22:45-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում