Ռեժիսոր Քենեթ Բրենան ներկայացնում է իր նոր գործը` «Ջեք Ռայան. Քաոսի տեսությունը» ֆիլմը: Գլխավոր դերերում նկարահանվել են Քրիս Փայնը, Կիրա Նայթլին, Քևին Քոսթները և ինքը`Բրենան:
Ֆիլմում գործողությունները ծավալվում են Մոսկվայում: Հերոսը՝ ֆինանսական վերլուծաբան Ջեք Ռայան, գալիս է Ռուսաստանի մայրաքաղաք մի առեղծվածային միլիարդատիրոջ հրավերով: Հետաքրքրված լինելով աշխատանքով և բարձր հոնորարով՝ Ռայանը համաձայնում է կատարել պատվերը, սակայն արդյունքում դառնում է ահաբեկչական դավադրության գլխավոր կասկածյալը՝ ԱՄՆ տնտեսությունը կործանելու նպատակով:
Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:










































