Tuesday, 09 06 2026
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը

30 կանադահայեր հյուրընկալվել են Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն oգոստոսի 29-ին ընդունել է ` «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Հայաստան ժամանած Կանադայի հայ համայնքի 30 ներկայացուցիչներին՝ «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանիգլխավորությամբ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց  Կանադայի հայ համայնքի համագործակցությունը նախարարության հետ, ինչի արդյունքում համայնքը շարունակաբար իր աջակցությունն է ցուցաբերում Արցախի Հանրապետության թե՛ Պաշտպանության բանակին, թե՛ բուժհիմնարկներին և թե՛ սահմանամերձ գյուղերի բնակչությանը: Նա նշեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք շարժմանը միանալու մեր կոչին և այսօր Հայաստանում եք, ավելին, շուտով կմեկնեք Արցախ և այնտեղ կնշեք մեր երկրորդ Հանրապետության անկախության տարեդարձը: Կանադահայ համայնքը միշտ ակտիվ մասնակցում է Սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերին: Ձեզանից ամեն մեկն իր մասնակցությունն է բերում Արցախի զարգացման և շենացման գործին: Եթե 18-ամյա մեր երիտասարդներն իրենց արյան գնով պաշտպանում են մեր սահմանները, ապա մենք էլ պարտավոր ենք աջակցել նրանց ու նրանց ընտանիքներին, որպեսզի հնարավորինս բարեկեցիկ և ապահով ապրեն»:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Վահագն Գարագաշյանին՝ կանադահայերի այցը Հայրենիք կազմակերպելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ մեր զինվորների կողմից առանձնակի ոգևորությամբ են ընդունվել Սփյուռքում ու նաև Կանադայում ապրող հայ մանուկների նամակները՝ ուղղված իրենց:

«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանն ակտիվ մասնակցության համար նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր հանձնեց կանադահայեր Գրիգոր Տեր-Ղազարյանին, Վարուժան Մանջյանին, Գրիգոր Կույումջյանին, Լևոն Բենգյանին, Օհան Տաբակյանին և Վարդի Դանիելյանին:

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկան պարգևատրված կանադահայերը և նշեցին, որ իրենց համար այս շրջագայությունն առանձնահատուկ նշանակություն ունի:  Օհան Տաբակյանն ընդգծեց, որ հուզումի և հպարտության բացառիկ պահեր է ապրում՝ տեսնելով օրեցոր զարգացող ու գեղեցկացող Երևանը: Վարդի Դանիելյանը հավելեց, որ ուզում է ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն և իր սեփական տունն ունենալ Հայրենիքում: Լևոն Բենգյանը նախարար Հրանուշ Հակոբյանին հավաստիացրեց, որ կանադահայ համայնքը սիրով է մասնակցում նախարարության բոլոր ծրագրերին: Վահագն Գարագաշյանը նշեց. «Տիկի՛ն Հակոբյան, շնորհակալ ենք, որ գնահատեցիք մեզ և աջակցեցիք Հայաստան և Արցախ մեր այս տարվա շրջայցը կազմակերպելուն»:

Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում