ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի բյուջետային ճգնաժամը չի թուլացնի աշխարհում Միացյալ Նահանգների տնտեսական, ռազմական, դիվանագիտական ազդեցությունը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ինդոնեզիայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ամերիկյան արտաքին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ «ժամանակավոր խափանումները» կարող են հետևանքներ ունենալ, սակայն չնայած դրան, ԱՄՆ-ը շարունակում է «կատարել իր պարտականություններն ու պայմանավորվածությունները ամբողջ աշխարհում:
Նա դիմել է Միացյալ Նահանգների գործընկերներին՝ կոչով այդքան մեծ նշանակություն չտալ ճգնաժամին:
Քերին խնդրել է չընկալել «ամերիկյան քաղաքականությունում այդ ժամանակավոր էպիզոդը ինչպես ինչ-որ ավելի զգալի բան, քան քաղաքական պահ»:










































