Այս տարի Արցախում առատ է և’ ցորենի, և’ խաղողի բերքը: Այսպես սեպտեմբերի վերջին, օպերատիվ տվյալներով, հնձվել է 49566.7 հա ցանքատարածություն, որից փաստացի հավաքվել է 887865 ցենտներ հացահատիկ: Ստացվում է, որ հայկական երկրորդ հանրապետությունում միջին բերքատվությունը 17.9 ց/հա է:
Ամենաբարձր միջին բերքատվությունը Հադրութի շրջանում է: Այստեղ 1հա-ից ստացվել է 21.6 ցենտներ բերք: Սակայն ամենաշատ բերքը ստացել են Ասկերանի շրջանում` պայմանավորված ցանքատարածությունների ծավալով: Ասկերանի շրջանում սեպտեմբերի վերջի դրությամբ կալսվել է 218453.5 ցենտներ հացահատիկ: Այստեղ էլ է միջին բերքատվությունը բավական բարձր` 21.4 ց/հա: Հենց բարձր միջին բերքատվության պատճառով էլ այս մարզն առաջինն է բերքի ծավալով, քանի որ չնայած Մարտունում ավելի շատ ցանքատարածություններ են հնձվել (12547.3 հեկտար), բայց այստեղ կալսվել է ավելի պակաս` 215905.8 ցենտներ հացահատիկ:
Ամենաքիչ ցանքատարածությունները և հետևաբար բերքը Շահումյանի և Շուշիի շրջանում է, համապատասխանաբար 1877 ցենտներ և 2465 ցենտներ:
Ինչ վերաբերում է խաղողի բերքահավաքին, ապա սեպտեմբերի վերջին, օպերատիվ տվյալներով, Արցախում հավքվել է 71205 ցենտներ խաղող, իսկ միջին բերքատվությունը կազմել է 70.9 ց/հա:










































