Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, ով քաղաքական փախստականի կարգավիճակով ապրում Է Ֆրանսիայում և Փարիզից ղեկավարում վերջերս Թբիլիսիում ստեղծված ընդդիմադիր «Վրացական կուսակցությունը», հայտարարել է, թե ծրագրում է նպատակին՝ Վրաստանում իշխանափոխությանը, հասնել մի քանի ամսվա ընթացքում: Օկրուաշվիլիի հետ հարցազրույցը այսօր հրապարակվել Է «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթը:
«Մենք, ինչ էլ որ լինի, վերջ կդնենք այդ ռեժիմին: Համարում ենք, որ պարտավոր ենք դա անել, և ժողովրդի հիասթափվածությունը չի կարող խանգարել մեզ այդ գործում: Ես խոսք եմ տալիս ժողովրդին՝ մենք չենք շեղվի այն ճանապարհից, որը կոչվում է «Սաակաշվիլիի ռեժիմի փոխարինում», և դրա համար մեզ անսահմանափակ ժամանակ հարկավոր չէ… Հարկավոր է մի քանի ամիս, որպեսզի բոլորին ցույց տանք, որ մենք անպայմանորեն կհասնենք առաջադրված նպատակին»,- նշել է Օկրուաշվիլին: