Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Սոչիում ստորագրվեց Սերժ Սարգսյանի քարտ-բլանշը

Սոչիում նախօրեին տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումը հետաքրքիր էր ավելի իր համատեքստով, քան բուն բովանդակությամբ, համենայնդեպս, դրա այն մասով, որը հայտնի դարձավ հանրությանը: Իսկ հանրությանը հայտնի դարձան ողջույնի խոսքերը, որ միմյանց հղեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները: Դրանցում առանձնահատուկ մեսիջներ չկային, թեև իհարկե առկա էին ուշադրության արժանի պահեր: Մասնավորապես, հետաքրքիր էր այն, որ Սերժ Սարգսյանը գոհունակություն էր հայտնում հայ-ռուսական տնտեսական գործակցության ցուցանիշներից: Այդ ցուցանիշներն առանձնապես չունեն գոհունակություն առաջացնելու տեղ, որովհետև Հայաստանում, մեղմ ասած, բացակայում են ռուսական ներդրումները, իսկ այն ոլորտներում, ընդ որում ռազմավարական ոլորտներում, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս սեփականատեր, զարգացման և արդիականացման փոխարեն առաջանում են միայն ու միայն արդյունավետության և օպտիմալ կառավարման հետ կապված հարցեր: Այդ իրավիճակում գոհունակություն հայտնել, որ Ռուսաստան ավելի շատ է ծիրան արտահանվել, կամ լոլիկ, մեղմ ասած՝ տարօրինակ է: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը ներկայումս Ռուսաստանից դժգոհություն չի արտահայտի, քանի որ կա ներիշխանական վերադասավորումների խնդիր, որի համար, դեռևս մարտի նախընտրական փուլում նա Պուտինից ստացել է այսպես ասած քարտ-բլանշը, երբ այցելել էր Մոսկվա:

ՌԴ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը անցում է կատարում կառավարման մի մոդելից մյուսը, և թեև հեշտ չի լինելու, սակայն հույս ունի, որ Հայաստանը սահուն կկատարի անցումը «Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»: Այդքանից հետո Սերժ Սարգսյանը Պուտինից դժգոհելու առիթ կամ պատճառ չունի, քանի որ նա տվել է ամենակարևորը: Իսկ որ տնտեսական արդյունքներ, տնտեսական նվերներ Ռուսաստանը Հայաստանին չի անելու, Պուտինը հստակ ազդարարել է դեռևս նախորդ տարի օգոստոսին՝ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի ընթացքում, հայտարարելով, որ ԵՏՄ-ի շնորհիվ Հայաստանի տնտեսությունն արձանագրել է երկնիշ աճ: Պուտինն անկասկած գիտեր, որ այդպիսի աճ չի արձանագրվել, բայց նրա խոսքի իմաստն այն էր, որ Հայաստանը ստացել է առավելագույնը, մնացածը պետք է փնտրի ինքը: Սարգսյանը փնտրեց ու գտավ Կարեն Կարապետյանին, ակնկալելով, որ նա կապահովի ներդրումներ: Իհարկե, տեսականում չի բացառվում, որ նրան Կարապետյանի կամ ավելի շուտ Կարապետյանների՝ ամենից առաջ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «հետքը» կամ ուղղությունը ցույց է տվել Մոսկվան, կամ պարզապես չի թողել այլ տարբերակ, այլ հնարավորություն: Էականը տվյալ պարագայում արդեն դա չէ, այլ այն, որ Մոսկվան ու Երևանը մտել են հարաբերությունների նոր փուլ, որտեղ ըստ էության արդեն գործում են ոչ թե ուղիղ ցուցումները, հրահանգները, դժգոհությունները կամ այլ կերպ ասած՝ մահակը, այլ այսպես ասած, մի կողմից՝ Երևանի լիակատար լոյալությունը, մյուս կողմից՝ դրա դիմաց Ռուսաստանի զինաթափումը: Այդպիսով, մի կողմից Սերժ Սարգսյանը բացահայտորեն չի ընդդիմանում Մոսկվային և գնում է նրա թողած սլաքների կամ այսպես ասած թափած փշուրների հետքով, նույնիսկ եթե գիտե, որ այն տանում է փակուղի, մյուս կողմից՝ Մոսկվան է ավելի ու ավելի խնդրի առաջ կանգնում հենց այն առումով, որ Սերժ Սարգսյանը չի ընդդիմանում և առիթ չի տալիս իր հետ կոշտ տոնով կամ վերջնագրով խոսելու: Ինչքան կշարունակվի այդ խաղը, իհարկե բարդ է ասել: Բայց հնարավոր է բավականին տևական ընթացք կունենա, քանի որ այդ խաղի բուն հիմքում իհարկե ամերիկա-ռուսական հարաբերությունն է, Թրամփի հետ կապված ռուսական հույսերի տապալումը և պատժամիջոցների չեղարկման փոխարեն դրանց արդեն օրենքի ուժ տալը, այսինքն՝ մարտավարականից ռազմավարական բնույթ հաղորդելը:

Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանի Սոչի կատարած այցն իր ընդհանուր համատեքստում արձանագրեց այն, որ շարունակում է ուժի մեջ մնալ մարտին ստացած քարտ-բլանշը: Սերժ Սարգսյանն իր ներածական խոսքում շնորհակալություն հայտնեց Պուտինին հրավերի համար, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ հանդիպման նախաձեռնությունը գալիս է Ռուսաստանի նախագահից: Այդ իմաստով, քարտ-բլանշը հաստատելու, և ընդհանրապես Հայաստանի մասով սլաքները ճշտելու կարիք առաջացել է թերևս այն բանից հետո, երբ Պուտինն իր համար սլաքները ճշգրտել է 2018-ի նախագահական ընտրությունների մասով և որոշել, որ գնում է դրանց մասնակցելու: Համենայնդեպս, վերջին շրջանում Պուտինի քայլերում շատ փորձագետներ են տեսնում արդեն իսկ սկսված նախընտրական PR-ի ակնհայտ դրսևորումներ: Այլ կերպ ասած, մարտին «նախաստորագրված» քարտ-բլանշը «ստորագրվեց» օգոստոսին: Տվյալ պարագայում սակայն էական է դառնում այն, թե ո՞րն է դրա գինը, որ վճարելու է Հայաստանը Սարգսյանի այդ քարտ-բլանշի համար: Այդ գինը վտանգավո՞ր է, թե՞ հակառակը՝ խոսքը ոչ թե գին վճարելու, այլ արտաքին քաղաքական և ընդհանրապես միջազգային հաշվեկշիռը բարելավելու մասին է, թե՛ Եվրամիության հետ շրջանակային նոր համաձայնագրի տեսքով՝ որը ևս նախաստորագրվել է մարտին և ստորագրման սպասում է նոյեմբերին, թե՛ Իրանի ուղղությամբ քաղաքականության ինտենսիվացմամբ, թե՛ նաև տարածաշրջանում լայն կտրվածքով նոր վեկտորների ուղղությամբ քայլեր կատարելու: Քարտ-բլանշն անշուշտ չպետք է շփոթել Սերժ Սարգսյանի վարչապետության հետ: Խոսքը դիրիժորության մասին է, իսկ թե հատկապես ինչ կարգավիճակով, դա թերևս թողնված է Սերժ Սարգսյանի կարողություններին և նպատակահարմարություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում