Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Վիրահայոց թեմը 300 հազար ԱՄՆ դոլար է ստացել Վրաստանի պետբյուջեից

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է կրոնի ազատության մասին 2016-ի տարեկան զեկույցը, որտեղ Վրաստանին վերաբերող հատվածում անդրադարձ կա նաև հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, եկեղեցու հետևորդների թվաքանակին, գրում է aliq.ge-ն:

Հենվելով 2014 թվականին Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալների վրա, պետքարտուղարության հրապարակած փաստաթղթում նշվում է, որ երկրի բնակչության 83,4 %-ը վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդ է, շուրջ 11 տոկոսի է հասնում Վրաստանի մահմեդական բնակչությունը, իսկ հայ առաքելական եկեղեցու անդամների թվաքանակը ընդհանուր բնակչության 2.9 տոկոսն է կազմում: Մնացած կրոնական ուղղություններն ու հարանվանությունները, այդ թվում` հրեաները, եզդիները, հույները, կաթոլիկները, ռուսներն ու այլոք միասին վերցրած` Վրաստանի ընդհանուր բնակչության ընդամենը 3 տոկոսն են կազմում:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև 2014 թվականին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքին, որի համաձայն՝ երկրի մի քանի կրոնական կազմակերպությունների ֆինանսական փոխհատուցում է տրամադրվում Խորհրդային շրջանում պատճառված «բարոյական և նյութական» վնասի դիմաց:

Նշվում է, որ 2016 թվականին Վրաստանի մահմեդական, հրեական, կաթոլիկ և հայ առաքելական համայնքները պետական բյուջեից 4.5 մլն լարիի (1.7 միլիոն ԱՄՆ դոլար) փոխհատուցում են ստացել: Նշված գումարի մեծ մասը` շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար բաժին է հասել մահմեդական համայնքին: Երկրորդ տեղում է հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը` 300 հազար ԱՄՆ դոլարով:

ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցի` «կառավարության քաղաքականություն» հատվածում նշվում է, որ Վրաստանում ամերիկյան դեսպանության աշխատակիցները պարբերաբար հանդիպել են երկրի սուննի և շիա մահմեդական համայնքների, ինչպես նաև Վիրահայոց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչների հետ:

Կրոնի ազատության մասին տարեկան զեկույցի վերջին մասում, մասնավորապես նշված է, որ կրոնական համայնքների հետ հանդիպումների ընթացքում ամերիկացի դիվանագետները հորդորել են պահպանել միջկրոնական հանդուրժողականության, երկխոսության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում