ԱՄՆ–ում անցյալ տարի ավելի քան 17 միլիոն ընտանիքի համար սննդի հասանելիությունը եղել է սահմանափակ ֆինանսների և այլ ռեսուրսների բացակայության պատճառով։ VOA-ի փոխանցմամբ, ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, այս ցուցանիշը կազմում է երկրում ընտանիքների ընդհանուր թվի 15 տոկոսը և գրեթե չի տարբերվում 2008 թվականի ցուցանիշից։ Այն ամենաբարձրն է եղել 1995 թվականին։ Մեկնարկած պարենային անվտանգության հետազոտությունների ընթացքում Միացյալ Նահանգների գյուղնախարարությունը հայտնել է, որ այս խնդիրն ավելի տարածված է մեծ քաղաքներում, քան գյուղական վայրերում ու արվարձաններում։
Ըստ գյուղատնտեսության նախարարության՝ «պարենային անվտանգության բացակայությունը» զգալիորեն բարձր է մեկ ծնողից և երեխաներից բաղկացած, ինչպես նաև սևամորթ և իսպանախոս ընտանիքներում։
Պարենային անվտանգությունից զրկված ընտանիքների 57 տոկոսը հայտնել է պարենային օգնության դաշնային ծրագրերից օգտվելու մասին։