Բժիշկներին հաջողվել է փրկել չինացի Յունշինգ Հուին։ Աղջիկը, որին չինացի բլոգերներն անվանում են «հղի աղջնակ», ութ ամսականում սկսել է գիրանալ. տարօրինակ չափերի է հասել նրա փորը։ Չորս տարեկանոմ աղջիկն արդեն դժվարությամբ է քայլել, չի կարողացել ինքնուրույն հագնվել:
99 սանտիմետր հասակի դեպքում նրա փորի լայնությունը եղել է 105 սանտիմետր: Երեխաները ծաղրել են աղջկան, իսկ ծնողները ունեցած բոլոր փողերը տվել են բժիշկներին, սակայն ոչ ոք չի կարողացել ճիշտ ախտորոշում տալ: Հուսահատված ծնողները նկարել են աղջկան և նկարները տեղադրել ինտերնետում՝ հույս ունենալով, որ կկարողանան բարեգործներ գտնել, որպեսզի ավելի թանկ հիվանդանոցներում բուժեն երեխային: Նրանց բախտը բերել է՝ Յունշինգի պատմությունը հայտնվել է պեկինցի բժիշկ Բյանու Չեի ձեռքում։
Նա աղջկա մոտ հայտնաբերել է Բադդ-Կիարիի հազվադեպ հանդիպող սինդրոմը, երբ արյունը լյարդ տանող երակները չեն գործում, և ներքին օրգաններում սկսում է ջուր հավաքվել։ Յունշինգի ստոծանուց մի քանի լիտր ջուր են քաշել, այնուհետև՝ վիրահատել։ Աղջիկն արդեն լավ է զգում և ուրախանում է, որ կարող է սովորել հեծանիվ քշել։









































