Tuesday, 19 03 2024
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը

TED talks. Լորետա Նապոլեոնի. Ահաբեկչության բարդ տնտեսագիտություն

Պատրաստվում եմ ձեզ ցույց տալ, թե ինչպես է ահաբեկչությունն իրականում փոխազդում մեր առօրյա կյանքի հետ: 15 տարի առաջ ընկերոջիցս մի զանգ ստացա: Այդ ժամանակ նա զբաղվում էր իտալական բանտերում քաղաքական բանտարկյալների իրավունքների հարցերով: Նա ինձ հարցրեց , թե արդյոք ուզում եմ հարցազրույց վերցնել Կարմիր Բրիգադի անդամներից: Ինչպես ձեզանից շատերն են հիշում, Կարմիր Բրիգադը մարքսիստական ահաբեկչական կազմակերպություն էր, որը շատ ակտիվ էր Իտալիայում 1960ականներից մինչև 1980ականների կեսերը: Որպես իրենց ռազմավարության մի մաս, Կարմիր բրիգադի անդամները երբեք ոչ ոքի հետ չէին խոսում, նույնիսկ իրենց իրավաբանների: Իրենց դատավարությունների ժամանակ լուռ նստում էին, երբեմն միայն ձեռքով էին անում իրենց ընտանիքի անդամներին ու ընկերներին:

1993ին նրանք հայտարարեցին զինված պայքարի վերջը: Նրանք կազմեցին այն մարդկանց ցուցակը, ում հետ նրանք կխոսեին կպատմեին իրենց պատմությունը: Ես այդ մարդկանցից էի: Երբ հարցրեցի իմ ընկերոջը, թե ինչու են ուզում Կարմիր բրիգադի անդամները խոսել ինձ հետ, նա ասաց, որ կազմակերպության կին անդամները կողմ էին քվեարկել իմ անվան համար: Մասնավորապես մի մարդ էր ինձ առաջադրել: Նա իմ մանկության ընկերն է: Նա միացել էր կարմիր Բրիգադին ու դարձել էր կազմակերպության առաջնորդը:

Բնականաբար ես դա չգիտեի, նախքան նրան ձերբակալելը: Իրականում ես դրա մասին ամսագրում եմ կարդացել: Ինձ զանգելու ժամանակ, ես նոր էի երեխա ունեցել, հաջողությամբ գնել էի այն կազմակերպությունը, որի համար աշխատում էի, և ամենավերջին բանը, որ ուզում էի անել, տուն վերադառնալն ու բարձր անվտանգության բանտեր այցելելն էր: Բայց սա հենց այն էր, ինչ ես արեցի, որովհետև ուզում էի պարզել, թե ինչն էր ստիպել իմ լավագույն ընկերոջը դառնալ ահաբեկիչ, և թե ինչու նա երբևէ չի փորձել ինձ էլ ներքաշել դրա մեջ:

Այսպիսով, սա հենց այն էր, ինչ ես արեցի: Ես պատասխանը շատ շուտ գտա: Իրականում ինձ չհաջողվեց կազմել ահաբեկչի հոգեբանական նկարագիրը: Կարմիր Բրիգադի գլխավոր խորհուրդը, եզրակացրել էր, որ ես չափազանց նպատակասլաց ու ինքնավստահ եմ ահաբեկիչ դառնալու համար: Իսկ իմ ընկերը, ընդհակառակը, շատ լավ ահաբեկիչ էր, քանի որ նա շատ լավ էր կարգուկանոնին հետևելուց: Նա նաև ընդունում է բռնությունը: Քանի որ նա հավատում է, որ միակ բանը, որ կբացեր այն, ինչը այն ժամանակ հայտնի էր որպես արգելափակված ժողովրդավարություն Իտալիայում, մի երկիր, որ 35 տարի շարունակ միևնույն կուսակցության կողմից էր ղեկավարվում, զինված պայքարն էր:

Միևնույն ժամանակ, մինչ ես հարցազրույց էի վերցնում Կարմիր Բրիգադի անդամներից, պարզեցի նաև, որ իրենց կյանքը չի ղեկավարվում ոչ քաղաքականությամբ, ոչ էլ գաղաթարախոսություններով իրականում այն ղեկավարվում է տնտեսագիտությամբ: Նրանք երբեք կանխիկ գումար չունեին: Նրանք անընդհատ կանխիկ գումար էին փնտրում: Ի հակադրություն շատ մարդկանց կարծածի, ահաբեկչությունը շատ թանկարժեք բիզնես է: Ահա մի գաղափար: 1970ականներին, Կարմիր բրիգադի շրջանառությունը տարեկան կտրվածքով կազմում էր յոթ միլիոն դոլլար: Այսօր այն 100-150 միլիոնի միջև է տատանվում:

Գիտեք, եթե ապրում ես ստորգետնյա կյանքով, իսկապես դժվար է այս քանակությամբ փող ստեղծելը: Բայց սա բացատրում է թե ինչու երբ ես հարցազրույց էի վերցնում Կարմիր բրիգադի անդամներից, հետագայում նաև այլ զինյալ կազմակերպություններ, ներառյալ Ալ- Զաքաի խմբակցությունը Մերձավոր Արևելքում, բոլորը չափազանց դժկամորեն էին տրամադրված քաղաքականության, գաղափարախոսության մասին խոսելուն: Սա այն պատճառով, որ նրանք գաղափար չունեին: Ահաբեկչական կազմակերպության քաղաքական տեսլականը որոշվում է ղեկավարության կողմից, որը սովորաբար 5-7 մարդկացից է բաղկացած: Մյուսները, մի օր այստեղ են, մի օր այնտեղ փող են որոնում:

Օրինակ, մի անգամ հարցազրույց էի վերցնում Կարմիր Բրիգադի մի մասնակցից: Նա հոգեբույժ էր: Նա սիրում էր նավարկել: Նա շատ ուժեղ նավաստի էր: Եվ նա ուներ մի գեղեցիկ նավ: Վերջինս ինձ պատմեց, որ իր կյանքի լավագույն ժամանակահատվածն է ապրել, երբ Կարմիր Բրիգադի անդամ էր և ամեն ամառ գնում էր նավարկության դեպի Լիբանան, հետ որտեղից նա վերցնում էր սովետական զենքեր Պաղեստինյան Ազատագրման Կազմակերպությունից և հետո էլ դրանք տանում էր Սարդինիա, որտեղից եվրոպական այլ զինյալ կազմակերպություններ գնում և վերցնում էին զենքերի իրենց բաժինը: Կարմիր Բրիգադի այդ ծառայության համար իրականում գումարներ էին վճարվում, որն էլ գնում էր իրենց կազմակերպության ֆինանսավորմանը:

Այսպիսով, քանի որ ես փորձառու տնտեսագետ եմ և մտածում եմ տնտեսագիտական տերմիններով, հանկարծ ես մտածեցի, գուցե մի թաքուն բան կա այստեղ: Միգուցե առևտրական մի կապ գոյություն ունի կազմակերպությունների միջև: Սակայն երբ հարցազրույց վերցրի Մարիո Մորետիից` Կարմիր Բրիգադի պարագլխից, որը առևանգեց և սպանեց Ալդո Մորոյին, Իտալիայի նախկին վարչապետ, ես վերջապես հասկացա, որ ահաբեկչությունն իրականում բիզնես է: Ես ճաշում էի նրա հետ Իտալիայում` հատուկ հսկողության բանտում: Մինչ ուտում էինք, իմ մոտ այնպիսի զգացողություն էր, կարծես Լոնդոնի կենտրոնում լինեի` բանկիրի կամ էլ տնտեսագետի հետ ճաշելիս: Տղան հենց իմ նման էր մտածում:

Այսպիսով, ես որոշեցի, որ ուզում եմ ուսումնասիրել ահաբեկչության տնտեսագիտությունը: Բնականաբար, ոչ ոք չէր ուզում ֆինանսավորել ուսումնսիրությունը: Իրականում, կարծում եմ, որ շատերն եմ մտածում, թե գիժ եմ: Դե գիտեք, մի կին, որ այս ու այն կողմ ընկած փող է խնդրում մտածելով ահաբեկչության տնտեսագիտության մասին: Այսպիսով, վերջապես, որոշում ընդունեցի, որը հետադարձ հայացքի ներքո, փոխեց իմ կյանքը: Ես վաճառեցի իմ ընկերությունը, և ինքս ֆինանսավորեցի ուսումնսիրությունը:

Իմ բացահայտածը մի զուգահեռ իրականություն է, մի ուրիշ միջազգային տնտեսական համակարգ, որը մերինին զուգահեռ է ղեկավարվում, որը ստեղծվել էր ռազմային կազմակերպությունների կողմից 2րդ համաշխարհային պատերազմի ավարտից սկսած: Իսկ ամենազարմանալին այն է, որ այս համակարգը քայլ առ քայլ հետևել է մեր համակարգի` մեր արևմտյան կապիտալիզմի զարգացմանը: 3 կարևոր փուլեր կա: Առաջինը ահաբեկչության պետական հովանավորչությունն է:

2-րդը ահաբեկչության մասնավորեցումն է: Իսկ 3րդը, իհարկե, ահաբեկչության գլոբալացումն է: Այսպիսով, ահաբեկչության պետական հովանավորչություն, Սառը Պատերազմի առանձնահատկություն: Սա այն դեպքում է, երբ 2 գերտերություններ պատերազմ էին վարում վստահված անձանց միջոցով: ազդեցության մակերեսի ամբողջ շրջանագծով ամբողջությամբ ֆինանսավորելով զինյալ կամզմակերպությունները: Օրինական և անօրեն գործողություների խառնուրդ է օգտագործվում: Այսպիսով, հանցագործության և ահաբեկման միջև գոյություն ունեցող կապը շատ շուտ է բացահայտվում:

Եվ ահա լավագույն օրինակը, Նիկարագուայում գործող Կոնտրասը, որը ստեղծվել է Կենտրոնական Հետախուզական ընկերության կողմից, օրինական ձևով ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, իսկ անօրինական ձևով` Ռեգան վարչակազմի կողմից` գաղտնի գործողությունների միջոցով, ինչպիսին է օրինակ Հակա- Իրանական Գործողությունը: Հետո գալիս է ուշ 1970ականները, վաղ 80ականները և որոշ խմբակցություններ հաջողությամբ ավարտում են ահաբեկչության մասնավորեցումը: Այսպիսով նրանք հովանավորողից անկախություն են ձեռք բերում և սկսում են իրենք իրենց ֆինանսավորել:

Կրկին տեսնում ենք օրինական և անօրինական գործողությունների խառնուրդը: Այսպիսով, Արաֆաթը տոկոսներ էր ստանում հաշիշի անօրինական տեղափոխումից Բեկայի հովիտից որը գտնվում է Լիբանանաի և Սիրիայի միջև: Իսկ Իռլանդիայի Հանրապետական բանակը (ԻՀԲ), որը հսկում է մասնավոր տեղափոխման համակարգը Հյուսիսային Իռլանդիայում, գրեթե նույն բանն արեց: Այսպես, յուրաքանչյուր անգամ ինչ որ մեկը տաքսի է նստում Բելֆաստում առանց իմանալու որ այն ֆինանսավորվում է ԻՀԲ ի կողմից:

Բայց, իհարկե, հիմնական փոփոխությունն եկավ գլոբալիզացիայի և ապակարգավորման հետ: Սա այն ժամանակ էր, երբ զինյալ կազմակերպությունները կարողացան նաև ֆինանսապես միավորվել: Բայց ամեն ինչից զատ, նրանք սկսեցին լուրջ բիզնեսներ անել հանցագործ աշխարհի հետ: և միասին նրանք իրենց կեղտոտ բիզնեսի փողերն էին լվանում միևնույն կանալի միջոցով: Ահա այստեղ ենք տեսնում անդրազգային Ալ Քաիդա զինյալ կազմակերպության ծնունդը: Սա այնպիսի մի կազմակերպություն է, որը փողեր է ստանում սահմանի վրայով: Բայց այն կարող է նաև հարձակումներ իրականացնել մեկից ավելի երկրներում:

Ապակարգավորումները հետ բերեցին Ռոգ (խարդախ) տնտեսագիտությունը: Այսպիսով, ի՞նչ է Ռոգ տնտեսագիտությունը: Ռոգ (խարդախ) տնտեսագիտությունը մի ուժ է, որ անընդհատ թաքնվում է պատմության ետնաբեմում: Այն հետ է վերադառնում մեծ փոփոխությունների, գլոբալիզացման ժամանակ, իրականում լինելով այդ փոփոխություններից մեկը: Այս ժամանակ է, որ քաղաքականությունը կորցնում է վերահսկողությունը տնտեսագիտության վրա և տնտեսագիտությունը վերածվում է մի խարդախ ուժի, որ մեր դեմ է գործում: Սա կատարվել է անցյալում: Այն կատարվեց Հռոմանական Կայսրության անկման ժամանակ: Այն տեղի ունեցավ Արդյունաբերական Հեղաշրջման ժամանակ: Փաստորեն, այն տեղի ունեցավ նաև Բեռլինի պատի անկման ժամանակ:

Այժմ, ես հաշվել եմ, թե ինչքան մեծ էր այս միջազգային տնտեսագիտական համակարգը, որ բաղկացած է հանցագործությունից, տեռորից և անօրինական տնտեսությունից, նախքան սեպտեմբեի 11ը: Այն տատանվում է 1.5 տրիլիոն դոլարի մոտակայքում: Տրիլիոն և ոչ թե միլիարդ: Այն կազմում է Միացյալ Թագավորության ՀՆԱյի կրկնակին, և շուտով ավելին կլինի հաշվի առնելով այն, թե ուր է գնում այս երկիրը:

Մինչև սեպտեմբերի 11ը, այս ամբողջ գումարը հոսում էր դեպի Միացյալ Նահանգների տնտեսություն, որովհետև գումարը Միացյալ Նահանգների դոլարով էր սահմանվել, և փողերի լվացումը տեղի էր ունենում ԱՄՆի ներսում: Այս փողերի մեծ մասի ներմուծվում էր օֆշորային գոտուց: Այսպիսով, սա կանխիկ գումարի կեսական ներկրում էր ԱՄՆի տնտեսություն: Երբ սկսեցի ուսումնսիրել ԱՄՆ դրամական պաշարը, ԱՄՆ դրամական պաշարը դոլլարների այն քանակն է, որ Դաշնային Պահուստային ֆոնդը թողարկում է ամեն տարի, որպեսզի բավարարի դոլարի հանդեպ պահանջարկի աճը, որն, իհարկե, արտացոլում է տնտեսության աճը:

Այսպիսով, երբ ուսումնսիրում էի այդ թվերը, նկատեցի, որ 1960ականներից սկսած այս դոլարների մեծ մասը դուրս էր գալիս ԱՄՆ-ից ու էլ հետ չէր վերադառնում: Այս գումարները տարվում էին ճամպրուկներով կամ բեռնատարերով, կանխիկացված բնականաբար: Սա հանցագործների և փողեր լվացողների դորս բերած փողն էր: Այս փողը դուրս էր բերվել ֆինանսավորելու տեռորի աճը, անօրինական և հանցագործ տնտեսությունը: Այսպes, հասկանում եք թե ինչպիսի՞ն է այդ կապը:

Միացյալ Նահանգները Իրականում այն երկիրն է որը աշխարհի պահուստային արժույթն է: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ այն ունի առավելություններ, որ չունեն այլ երկրները: Այն կարող է փոխառություն վերցնել համաշխարհային շրջանառության մեջ գտնվող ընդհանուր գումարի չափով: Այս առավելությունը կոչվում է Ֆեոդալի իրավունք: ոչ մի ուրիշ երկիր չի կարող նույն կերպ վարվել: Մյուս բոլոր երկրները, ինչպես օրինակ Միացյալ Թագավորությունը, կարող է փոխառություն վերցնել միայն իր երկրի սահմաններում շրջանառվող գումարի չափով:

Այսպիսով, ահա կապը հանցագործ աշխարհի, տեռորի, անօրինական տնտեսության և մեր տնտեսության միջև: 1990ականներին ԱՄՆ փոխառություն էր վերցնում տեռորի, ապօրինի և հանցագործ տնտեսության աճի դեմ: Ահա թե ինչքան մոտիկ ենք մենք այս աշխարհին: Այս իրավիճակն իհարկե փոխվեց սեպտեմբերի 11ից հետո, քանի որ Ջորջ Բուշը մեկնարկեց ահաբեկչության դեմ պայքարը: Ահաբեկչության դեմ պայքարի մի մասն էր կազմում Հայրենասիրական Ակտը: Այժմ, ձեզանից շատերը գիտեն, որ Հայրենասիրական Ակտը օրենսրություն է, որ մեծապես նվազեցնում է ամերիկացիների ազատությունները, նրանց ահաբեկչությունից պաշտպանելու համար:

Բայց Հայրենասիրական Ակտում մի հատված կա, որը վերաբերում է մասնավորապես ֆինանսավորմանը: և իրականում այն հակա փողի լվացման օրենսդրություն է: Հայրենասիրական Ակտի արածն այն էր, որ այն արգելեց ԱՄՆ.ի բանկերին և ԱՄՆում գրանցված արտասահմանյան բանկերին որևէ բիզնես անել օֆշորային գոտում: Այն փակեց դուռը դոլլարով փողի լվացման և ԱՄՆ ի տնտեսության միջև: Այն նաև ԱՄն ի դրամավարկային իշխանություններին իրավունք տվեց վերահսկել ցանկացած դոլլարային գործարք, որ տեղի է ունենում աշխարհի ցանկացած վայրում:

Այժմ կարող եք պատկերացնել , թե ինչպիսին էր միջազգային ֆինանսական և բանկային կազմակերպությունների արձագանքը: Բոլոր Բանկիրները ասում էին իրենց հաճախորդներին. «Ազատվեք դոլլարից և գնացեք ու ներդրում կատարեք մեկ այլ տեղ»: Այժմ, եվրոն նորաստեղծ արտարժույթ էր` բիզնեսի և ներդրման մեծ հնարավորություններով: և դա այն էր, ինչ մարդիկ արեցին: Ոչ ոք չի ուզում որ ԱՄՆ դրամավարկային իշխանությունները ստուգեն իրենց հարաբերությունները, վերահսկեն իրենց հարաբերությունները իրենց հաճախորդների հետ: Նույն բանը իհարկե կատարվեց տեռորի և ահաբեկչության աշխարհում: Մարդիկ պարզապես իրենց փողի լվացման գործունեությունը ԱՄՆից հեռացրին դեպի Եվրոպա:

Ինչո՞ւ սա տեզի ունեցավ: Սա կատարվեց, քանի որ Հայրենասիրական Ակտը միակողմանի օրենսդրություն էր: Այն ներկայացված էր միայն ԱՄՆում և ներկայացված էր միայն ԱՄՆ դոլլարի համար: Նմանատիպ օրենսդրություն Եվրոպայում չներկայացվեց: Այսպիսով, 6 ամսում Եվրոպան դարձավ փողի լվացման համաշխարհային կենտրոնը: Այսքան անհավատալի է կապը հանցագործ աշխարհի, տեռորի աշխարհի և մեր կյանքի միջև:

Այսպիսով, ինչո՞ւ պատմեցի ձեզ այս պատմությունը: Որովհետև դուք պետք է հասկանաք, որ մի աշխարհ գոյություն ունի որ շատ լավ է գործում թերթերի խորագրերի, ներառյալ ձեր ունեցած անձնական հարաբերությունները ձեր ընտանիքի և ընկերների հետ: Պետք է հարցադրեք ամեն ինչ, ինչ պատմում եմ ձեզ, ներառյալ այն, ինչ ես պատմեցի ձեզ այսօր: Սա միակ ճանապարհն է հետ գնալ դեպի ստվերոտ կողմ և նայել դրան: և հավատացեք ինձ, այն սարսափեցնող է լինելու: Այն վախեցնող է լինելու, բայց այն ձեզ կլուսավորի: եվ ամեն ինչից զատ այն ձանձրալի չի լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում