Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Երևանում ժամը 18:00-ի սահմաններում Օհանովի 28 շենքի բնակիչ, 37-ամյա Արթուր Հայրապետյանը նշված շենքի բակում, վարելով Lexus մակնիշի 23 AA 013 համարանիշի ավտոմեքենան, ընթացքում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող իր 5-ամյա տղան՝ Գարիկ Հայրապետյանը, մարմնական վնասվածքներ է ստացել:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ա. Հայրապետյանը աշխատում է ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում