Սիրիայի բանտերում անօրինական պահվում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք կասկածվում են ապստամբներին աջակցելու մեջ:
Ձերբակալվածների թվում են մասնավորապես բժիշկներ, որոնք բուժել են վիրավոր ընդդիմադիրներին, գործարարներ, որոնք օգնել են փախստականների համար միջոցներ հավաքելու հարցում, և «քաղաքացիական ԶԼՄ-ների» հետ համագործակցող քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Human Rights Watch իրավապաշտպան միջազգային կազմակերպության տվյալները:
Բացի այդ, բանտերից ազատ արձակված սիրիացիները իրավապաշտպաններին պատմել են բանտերում կտտանքների, ծեծի և սեռական բռնության դեպքերի մասին:









































