Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստան-Բոսնիա. Տղերքի ցավը տանելու փոխարեն՝ աջակցենք նրանց

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի՝ «Միկա» մարզահամալիրում ժամը 20-ին մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ: Խաղի նշանակության մասին բազմիցս ենք խոսել: Հաղթանակը մեր հավաքականին դուրս կբերի եվրոպական բասկետբոլային էլիտա, որտեղ կպայքարենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում խաղալու համար:

Հայաստանի ազգային հավաքականն արդեն իսկ լուծել է կարևորագույն մի խնդիր: «Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ կարող է լինել արժանի մրցակից եվրոպական ցանկացած հավաքականի համար: Հայաստանն այսօր եվրոպական բասկետբոլային քարտեզի վրա ունի իր տեղը: Կարճ ժամանակահատվածում մենք ճանաչում ձեռք բերեցինք»,- «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել էր Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Ռայան Բոաթրայթը:

Մեր բասկետբոլիստներն անում են գուցե անհնարը՝ հաղթելով Եվրոպայում ճանաչում ունեցող հավաքականներին: Բոլորն ուրախ են, բոլորը հպարտանում են Հայաստանի ազգային հավաքականով, սակայն մերոնց երևանյան հանդիպումներում նախկին «Միկա» մարզահամալիրը ամենևեին էլ լեցուն չի լինում:

«Տղերք ջան, ձերը ցավը տանեմ, մենք հպարտանում ենք ձեզանով» արտահայտությունը սոցիալական ցանցերում հրապարակում են հազարավոր օգտատերեր: «Ափսոսում եմ, որ քիչ մարդ կար տրիբունաներում, քանի որ կարծում եմ՝ այսօրվա մեր խաղը հիանալի էր: Լսել եմ, որ հայ երկրպագուները շատ ակտիվ են, և մենք դրա կարիքը շատ ունենք։ Չեմ ասում, որ այսօր երկրպագուները ակտիվ չէին, բայց ավելի օգտակար կլինի թիմի համար, եթե մենք խաղանք երկրպագուներով լի դահլիճում»,- Սլովակիայի հետ հանդիպումից հետո նշել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը։

Պատկերն իսկապես աբսուրդային է: Հայրենասիրական, ոգեշնչող և հուզիչ արտահայտություն գրելով՝ մեր հայրենակիցները ամենևին չեն օգնում Հայաստանի հավաքականի խաղացողներին, ովքեր այսօր աջակցության լուրջ կարիք ունեն: Հազարավոր երկրպագուներ այսօր բողոքում են, որ տոմսերի թանկ լինելու պատճառով զրկված են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները «Հանրապետական» մարզադաշտում դիտելու հնարավորությունից: Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի այսօրվա հանդիպումն իր նշանակությամբ և կարևորությամբ ամենևին չի զիջում, ասենք, սեպտեմբերի 3-ին կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպմանը, որի ելքը շատերի համար, կարծում ենք, պարզ է: Նշենք, որ այսօրվա հանդիպման մուտքը ևս ազատ է լինելու ինչպես նախորդ մրացավեճերի ժամանակ:

«Մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը՝ մեր երկրպագուների աջակցությունը: Հույս ունեմ, որ մարզադահլիճը լեփ-լեցուն կլինի, որովհետև այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում»,- երեկ հայտարարել էր Բավցևիչը՝ կոչ անելով երկրպագուներին գալ մարզահամալիր և լինել ազգային հավաքականի կողքին:

Երկրպագուներին մարզահամալիր գալու կոչով դիմել էր նաև երկրպագուների «Առաջին ճակատ» շարժումը՝ ՖԱՖ-ը, որը պատրաստվում է բուռն կերպով աջակցել բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականին: «Միացեք մեզ երկրպագման ողջ ընթացքում՝ միասին աջակցենք մեր տղաներին, դժոխք կազմակերպենք Բոսնիայի ազգային հավաքականի համար»,- կոչ էր արել ՖԱՖ-ը:

Հուսանք, որ այսօր նախկին «Միկա» մարզահամալիրում խաղալը բոսնիացիների համար կվերածվի դժոխքի, իսկ հայ երկրպագուների համար բասկետբոլային տոն կլինի: Հայաստանի հավաքականն արժանի է հաղթահարելու ընտրական այս փուլը և հասնելու պատմական հաջողության:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Սարաևոյում կայացած հանդիպումն ավարտվել էր 98:85 հաշվով՝ հօգուտ Բոսնիայի: Ընտրական А ենթախմբում Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի և Շվեդիայի հավաքականներն ունեն 8-ական միավոր: Շվեդիան արդեն իսկ ապահովել է մասնակցությունն աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլում: Մյուս ուղեգիրը կվիճարկվի ժամը 20-ին, «Միկա» մարզահամալիրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում