Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

Համահայկական «պոլիտբյուրո»

Երեկ Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել է համաժողովի գլխավոր հարցը՝ համահայկական խորհրդի ստեղծումը: Եթե չնշվի, թե Հայաստան-Սփյուռք որերորդ համաժողովին է պատրաստվում Հայաստանը, ըստ էության, ոչ ոք երևի թե չի հիշի, որ մինչ այդ եղել է արդեն հինգ համաժողով: Ոչ ոք չի հիշի ոչ թե այն պատճառով, որ դրանք այսպես ասած լայն սպառման համար չեն՝ ընդհակառակը, դրանք շատ լայն քարոզվում են, այլ ոչ ոք չի հիշի, որովհետև նախորդ հինգ համաժողովները լայն հանրության և պետության կյանքում գործնականում չեն թողել ոչ մի էական հետք: Եվ այս իմաստով խիստ խորհրդանշական է, որ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովին պատրաստվող Հայաստանում ընդամենը մի քանի օր առաջ ըստ էության ազդարարվեց մի համահայկական նախագծի տապալում, ըստ էության փակվեց համահայկական բանկ կոչված կառույցը, թեև, զուտ ֆորմալ առումով այն վերածվեց համահայկական ներդրումային հիմնադրամի:

Բայց ինչպես ասում են, գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում, կկոչվի գումարելին Համահայկական բանկ, Համահայկական հիմնադրամ, թե Համահայկական խորհուրդ: Խնդիրն այն է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առաջացել է վստահության լուրջ ճգնաժամ, և ներկայումս Հայաստան-Սփյուռք հարաբերություն ասվածը, ըստ էության, բացառապես էլիտիստական մի երևույթ է, երբ կա էլիտաների հաղորդակցություն, իսկ միջին և առավել ևս շարքային մակարդակներում Հայաստանն ու Սփյուռքն էապես կտրված են: Այդ կտրվածությունը հնարավոր չէ լրացնել ցուցադրական «Արի տուն» կամ համանման այլ նախաձեռնություններով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության մասին կենացներով կամ պաթետիկ ճառերով: Առավել ևս, որ հենց «Արի տուն» ծրագրի ընթացքում ծագեց սկանդալը՝ կապված ստամբուլահայերի հետ, ինչը ևս խիստ խորհրդանշական է, սակայն իհարկե տուր իմաստով՝ Հայաստան-Սփյուռք համաժողովից առաջ:

Խնդիրն այն է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունը կարիք ունի առավելագույնս հանրայնացվելու, էլիտիստական միջավայրից, այսպես ասած՝ կուլտուր-մասսայական տրամաբանությունից դուրս բերվելու և ավելի խոր միտվելու կարիք: Այլապես, Հայաստան-Սփյուռք էլիտիստական հարաբերությունն ընդամենը կարող է արտահայտվել Սփյուռքի ռեսուրսներով Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի 2018-ի համար մրցակցության կամ պայքարի տեսքով, այդ համատեքստում Դաշնակցության խաղերի տեսքով, այլ սփյուռքյան կառույցների ներգրավումների տեսքով: Այդ պայմաններում խոսք կարող է լինել համահայկական «պոլիտբյուրոյի», ոչ թե Համահայկական խորհրդի մասին: «Պոլիտբյուրո», որը պարզապես ունենալու է ավելի լայն տարածում, քան ՀՀԿ այսօրվա «պոլիտբյուրոն»: Հայաստանը որպես պետություն անկախության քսանհինգ տարիների ընթաքում ոչ միայն չգտավ Սփյուռքի հետ հարաբերության արդյունավետ մոդել, որը նաև դինամիկ աճող կլիներ ժամանակին ու մարտահրավերներին զուգընթաց, այլ ակնհայտորեն կորցրեց նույնիսկ այն սաղմերը, որ զուտ էմոցիոնալ ֆոնի վրա նշմարվում էին անկախության առաջին կեսին և բավականին լավ նախադրյալ էին հանդիսանում դրա վրա ինչ-որ բան կառուցելու համար: Բայց, ինչպես ամեն ինչի վրա, դրա վրա էլ Հայաստանում կառուցվեց միայն կոռուպցիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում