Հայ երկրպագուների «Առաջին ճակատ» շարժումը՝ ՖԱՖ-ը պատրաստվում է բուռն կերպով աջակցել բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականին, որը վաղը աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում կարևորագույն հանդիպում է անցկացնելու Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Հաղթանակի դեպքում մեր հավաքականը դուրս կգա աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ:
«Միացեք մեզ երկրպագման ողջ ընթացքում` միասին աջակցենք մեր տղաներին, դժոխք կազմակերպենք Բոսնիայի ազգային հավաքականի համար»,- կոչ է անում ՖԱՖ-ը:
Հայաստան-Բոսնիա հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին նախկին «Միկա» մարզահամալիրում և կսկսվի ժամը 20-ին: Մուտքն ազատ է: