Հինգշաբթի Նիգերիայի Լագոս քաղաքում վայրջէք կատարելիս վթարի է ենթարկվել ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հաղորդում է France-Presse գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 20 մարդ:
Նախնական տվյալներով՝ խոսքը ոչ մեծ ինքնաթիռի մասին է, սակայն դրա տեսակը չի հստակեցվում: Վթարի վայրում՝ թռիչքուղու վրա, ծուխ է բարձրանում, դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ:










































