Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռևանշի խաղը, կամ՝ 11-րդ հանդիպման առանձնահատկությունը

Վաղը Երևանում կկայանա անկախ Հայաստանի պատմության բասկետբոլային թերևս կարևորագույն հանդիպումը: Աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Օգոստոսի 16-ին Շվեդիայի հետ մրցավեճը Հայաստանի ազգային հավաքականի համար 10-րդ պաշտոնական խաղն էր:

Պատմության ընթացքում դժվար է գտնել հավաքական, որը 11-րդ խաղում պայքարել է բասկետբոլային էլիտայում հայտնվելու համար: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն արդեն 20 տուրից ավելի է՝ մասնակցում է ընտրական մրցափուլերին և… Բացառությամբ երկու երեք դեպքերի Հայաստանի հավաքականը ուղղակի ձախողվել է՝ լինելով միավոր բաժանողի դերում:

Բասկետբոլի հավաքականն առաջին փորձից մոտ է փայլուն հաջողություն գրանցելուն, և այդ հաջողությունը կախված է ընդամենը մեկ խաղից: Ընտրական այս փուլում Հայաստանի հավաքականի ելույթն ամեն դեպքում կարելի է հաջողված համարել: Քչերը կարող էին ենթադրել, որ ընտրական այս փուլում Հայաստանը երեք հաղթանակ կտանի, պարտության կմատնի Շվեդիայի պես բարձրակարգ հավաքականի: Ինչու չզարգացնել հաջողությունը եթե դրա համար կան բոլոր նախադրյալները:

Սարաևոյում կայացած մրցավեճում Բոսնիա և Հերցեգովինան առավելության էր հասել 98:85 հաշվով: Եթե այս մրցավեճում մերոնց տուգանային նետումները ավելի դիպուկ լինեին, իսկ պարզագույն սխալները՝ ավելի քիչ, հնարավոր է՝ բոլորովին այլ արդյունք գրանցվեր:

Երեկ էր ռևանշի հասնելու ժամանակը: Վաղվա Բոսնիայի ընտրանուն չի կարողանա օգնել Եվրոպայում ճանաչված մասնագետ Դուշկո Վույոչևիչը: Վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և բժիշկները թույլ չեն տվել նրան ժամանել Երևան: Վույոչևիչը տառապում է շաքարային դիաբետով: Երևանում Վույոչևիչի պարտականությունը կկատարի նրա առաջին օգնական Մենսուր Բայրամովիչը: Թեև Վույոչևիչը կառուցել է թիմը, այդուհանդերձ, խաղի ժամանակ նրա բացակայությունը կարելի է լուրջ կորուստ համարել:

Նշենք, որ Բոսնիա և Հերցեգովինան համարվում է շատ ուժեղ բասկետբոլային երկիր, բայց վերջին տարիներին տարբեր պատճառներով չի կարողանում լավ արդյունքներ գրանցել ազգային հավաքականի մակարդակով: Այս երկրի պատանեկան հավաքականները, սակայն, Եվրոպայի առաջնություններում լուրջ հաջողությունների են հասնում:

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականում է խաղում Եվրոպայի թերևս ամենատաղանդավոր բասկետբոլիստ՝ Զագրեբի «Ցեդևիտայի» ներկայացուցիչ 18-ամյա Ջանան Մուսան: Նա ուղղակի ֆանտաստիկ արդյունավետություն է ցույց տալիս և, մասնագետների համոզմամբ, մոտ ապագայում հանդես կգա NBA-ում: Եվրոպական մամուլի վկայությամբ՝ Մուսայի պես բասկետբոլիստ Եվրոպայում վաղուց չէր եղել:

Ընթացիկ մրցափուլում և մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականի հետ մրցավեճում Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թիմը հաջողության հասավ հենց Մուսայի շնորհիվ: Հայաստանի հավաքականի հետ մրցավեճում Բոսնիայի առաջատարը վաստակել էր 28 միավոր: Նախընտրական առաջին 5 հանդիպումների կտրվածքով Մուսան մեկ խաղում միջինը վաստակել է 23.2 միավոր: Համեմատության համար նշենք, որ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականում արդյունավետությամբ երկրորդ տեղում գտնվող Ադին Վրաբաչը մեկ խաղում միջինը վաստակել է 9.4 միավոր:

«Բոսնիա եւ Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից: Մենք մեծ խնդիր ենք ունեցել նրանց երկրում խաղալիս: Վաղը մեզ համար հավելյալ ճնշում կլինի, քանի որ վերջին եւ որոշիչ խաղն է: Բոսնիացիները միջազգային ավելի մեծ փորձ ունեն, քան մենք: Բայց, մյուս կողմից մեզ կօգնի սեփական հարկի տակ խաղալը՝ մեր երկրպագուների աջակցությունը: Հույս ունեմ, որ մարզադահլիճը լեփ-լեցուն կլինի, որովհետեւ այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Բոսնիա եւ Հերցեգովինայի բասկետբոլիստ Ջանան Մուսան NBA-ի ապագա խաղացող է: Նախորդ հանդիպմանը նա մեզ համար շատ խնդիրներ էր ստեղծել: Եւ, մեր թիվ մեկ առաջադրանքներից է՝ կանգնեցնել այդ տաղանդին: Ցավոք, Բոսնիայի գլխավոր մարզիչն առողջական խնդիրներ ունի եւ չի կարողացել գալ խաղին: Մենք վաղեմի գործընկերներ ենք, Վույոշեւիչը շատ լավ մարզիչ է: Կարծում եմ՝ նրա բացակայությունը կազդի թիմի մոտիվացիայի վրա: Բայց նա նախապես պատրաստել է իր թիմին»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը:

A ենթախմուբում 5-րդ տուրից հետո Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի և Շվեդիայի հավաքականներն ունեն 8-ական միավոր: Շվեդները երկու անգամ հաղթելով բոսնիացիներին և սեփական հարկի տակ խոշոր հաշվով մեր հավաքականին պարտության մատնելու շնորհիվ արդեն իսկ ապահովել են մասնակցությունը աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլում:

Վաղը Շվեդիան սեփական հարկի տակ մրցելու է ենթախմբի ետնապահ Սլովակիայի հետ և նույնիսկ պարտության դեպքում կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը: Հայաստանի ազգային թիմն այս պահին երրորդն է:

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը տեղի կունենա նախկին «Միկա» մարզահամալիրում և կսկսվի ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում