Բասկետբոլի Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Դուշկո Վույոչևիչը չի կարողանա իր թիմին օգնել վաղը Երևանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հետ վճռորոշ հանդիպմանը:
Հայտնի մասնագետի ինքնազգացողություն կտրուկ վատացել է և բժիշկները թույլ չեն տվել նրան ժամանել Երևան: Վույոչևիչը տառապում է շաքարային դիաբետդով: Երևանում Վույոչևիչի պարտականությունը կկատարի նրա առաջին օգնական Մենսուր Բայրամովիչը:
Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա անչափ կարևոր է կողմերի համար: Հաղթողը դուրս կգա աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ: