«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կարող է մասնակցել իր թիմի` «Սանդերլենդ»-ի դեմ հանդիպմանը: Անգլիայի Պրեմիեր Լիգայի հերթական տուրի շրջանակներում կայանալիք հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:
Ինչպես հայտնել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը ապաքինվել է վնասվածքից:
Այդպիսով, Ռունին կարող է հանդես գալ նաև Անգլիայի ընտրանու` Չերնոգորիայի և Լեհաստանի հավաքականների հանդիպմանը:










































