Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00

Եթե Հայաստանը կոշտ դիրքորոշում չդրսևորի, սնանկացող «Գազպրոմ»-ը կփորձի բարձրացնել գազի գինը

Ռուսական լրատվամիջոցների համաձայն՝ 2017թ. առաջին կիսամյակում «Գազպրոմ» ընկերության շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11 անգամ կրճատվել է և 194․4 մլրդ ռուբլուց հասել է 17․3 մլրդ ռուբլու: Այսինքն՝ այդ ընկերությունը լավ օրեր չի ապրում: «Գազպրոմ»-ին նման վիճակի են հասցրել նաև միջազգային ճնշումները, որոնց արդյունքում ոչ միայն գազի միջազգային սակագներն են էժանացել, այլև ռուսական գազի հիմնական սպառողներից Եվրոպան սկսել է կրճատել իր գազային կախվածությունը Ռուսաստանից: Ինչպես հայտնի է, ընդամենը երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ ընդունեց ՌԴ-ի դեմ, որոնք հիմնականում հարվածում են էներգետիկ ընկերություններին, այդ թվում և «Գազպրոմ»-ին։ Այդ պատժամիջոցների արդյունքում կպատժվեն նաև միջազգային բոլոր այն ընկերությունները, որոնք գործարքի մեջ կմտնեն այն էներգետիկ կորպորացիաների հետ, որոնք պատկանում են ՌԴ-ին կամ որոնց մեջ ՌԴ-ն մասնաբաժին ունի:

Սա նշանակում է, որ «Գազպրոմ»-ի վիճակն էլ ավելի կվատանա: Այդ ընկերությունը չի կարողանա ավելացնել ոչ միայն գազի վաճառքը, այլև ցածր ինքնարժեք կամ գործունեության արդյունավետություն ապահովելու համար չի կարողանա նոր տեխնոլոգիաներ ներդնել: Այն ընկերությունները, որոնք նոր տեխնոլոգիա կվաճառեն «Գազպրոմ»-ին, կընկնեն ԱՄՆ պատժամիջոցների տակ: Իսկ դա ոչ միայն տեսականորեն կարող է վտանգ ստեղծել Հայաստանին վաճառվող գազի գինը թանկացնելու համար: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ «Գազպրոմ»-ը կփորձի կորուստները փոխհատուցել Հայաստանից և նման երկրներից՝ բարձրացնելով նրանց վաճառվող գազի գինը: «Առանց այդ էլ «Գազպրոմ»-ը մեզ երկու անգամ ավելի թանկ է գազը վաճառում: Ճիշտ է, սահմանի վրա 1000 խմ գազը վաճառում է 150 դոլարով, բայց ներսում արդեն այն վաճառում է կրկնակիից էլ ավելի թանկ գնով: Մինչդեռ, աշխարհում գազի միջին գինը 170 դոլարի սահմաններում է: Եվ եթե մեր կառավարությունը չդիմադրի, կոշտ դիրքորոշում չդրսևորի, ինչու չէ, «Գազպրոմ»-ը կփորձի բարձրացնել գազի գինը: Եվ դա է պատճառը, որ այսօր արտադրությունն ու արտահանումը չի ավելանում»,- նկատեց Ս. Գրիգորյանը:

Բայց արդյոք ՀՀ կառավարությունը կդիմադրի «Գազպրոմ»-ին, հատկապես, որ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն ընդամենը մեկ տարի առաջ այդ ընկերության համակարգում բարձր պաշտոն էր զբաղեցնում, իսկ դրանից առաջ 10 տարի «Հայռուսգազարդ» ընկերության տնօրենն էր, որը պատկանում էր նորից այդ ընկերությանը: Եվ ընդհանրապես, ՀՀ իշխանություններին չի հաջողվել լիարժեք դիմադրել ՌԴ-ին ու այդ ընկերությանը: «Դիմադրելու խնդիր չէ, ազգի, պետության շահի խնդիր է: Եթե «Գազպրոմ»-ը չի համաձայնի, խնդրեմ, Իրանից գնենք, Իրանը միշտ պատրաստ է վաճառել»,- ասում է քաղաքագետը:

Ընդամենն օրեր առաջ Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն դիտարկում էր Հայաստանին գազի մատակարարումները կրկնակի-եռակի չափով ավելացնելու հարցը: Պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է Հայաստանի հետ ստորագրել առանձին համաձայնագիր՝ Իրանի ազգային գազային ընկերության ներկայացուցիչը դրական պատասխան է տվել և ավելացրել, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթացել: «Իհարկե, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի գինը, որն ավելի ցածր է, սակայն այն մեզ համար այնքան էլ ընդունելի չէ»,- նշել է Բ. Բաբազադեն:

Ընդ որում, առաջին անգամն է, որ իրանական կողմն ակնարկում է, որ ինքը ՀՀ-ին ավելի ցածր կամ նույն գնով գազ չի վաճառի, ինչն անում է ՌԴ-ն: Իրանն իր գազը մոտ 240 դոլարով է վաճառում: Բայց չէ որ, եթե անգամ ՀՀ-ն հրաժարվի ռուսական գազից և Իրանից գնի գազը, միևնույն է, բաժանորդներին այն մատակարարելու է «Գազպրոմ» ընկերության սեփականությունը հանդիսացող «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը: Այդ ընկերությունը նորից կթանկացնի գազը: «Ոչ, Իրանի դեպքում ՀՀ կառավարությունը պետք է այդ հարցը կարգավորի: Կա նաև համապատասխան սակագնային հանձնաժողով, որը պետք է որոշում ընդունի, որ այսօր գործող գինը չի համապատասխանում շուկայականին: Եթե «Գազպրոմ»-ը նստի Իրանի գազի վրա ու դա էլ թանկ վաճառի, պետք է կառավարությունը գործի դնի պետական մեխանիզմները: ՌԴ-ն իր շահերի մասին մտածում է, և եթե պետք է, գազը մի քանի անգամ թանկ կվաճառի ՀՀ-ին: Բայց դու պետք է դիմադրես: Ամբողջ աշխարհում էլ մրցակցություն կա: Եվ եթե ձեզ թվում է, թե ԵՄ-ԱՄՆ տնտեսական հարաբերություններում չկա հակասություն, սխալվում եք: Բայց նրանք հո չեն կռվելու, հարցերը լուծում են բանակցությունների միջև: Նույնը նաև ԱՄՆ-ին ու Չինաստանին է վերաբերում: Նույն վիճակը նաև ՀՀ-ի դեպքում : Ինչ է, «Գազպրոմ»-ին է տրված ՀՀ ճակատագիրը: Եթե գազի գինը բարձրացնեն, մենք էլ չենք կարողանա ապրել: Եթե պետական կառույցները չեն միջամտելու, ուրեմն պետություն չունես: Ուրեմն ժողովրդին պետք է անկեղծ ասել, որ մենք չունենք մեխանիզմներ, կամ չենք կարող դրանք ունենալ: Մենք էլ որոշենք, թե ինչ անենք»,- հավելում է Ս. Դանիելյանը:

Վերջինս գտնում է, որ եթե «Գազպրոմ-Արմենիա»-ն ՀՀ բաժանորդին գազը 220-230 դոլարով վաճառի, նորմալ շահույթ կստանա, իսկ հիմա այդ ընկերությունը գերշահույթ է ստանում: Նրա խոսքերով՝ ցանկության դեպքում Հայաստանը գազի գինը վերանայելու, անգամ «Գազպրոմ»-ին մենաշնորհից զրկելու հնարավորություն միշտ էլ ունի: Օրինակ՝ Եվրոպան սկսել է կրճատել ռուսական գազից կախվածությունը: ԱՄՆ-ը թերթաքարային գազ է արտադրում ու այն տանկերներով առաքում Եվրոպա: Լեհաստանն ու Լատվիան անգամ հրաժարվել են ռուսական գազից: Նրանք գտնում են, որ ավելի լավ է փոքր ինչ թանկ գնով այլ աղբյուրից գնել, քան թե մնալ ռուսական գազային մահակի տակ: Ուկրաինան ռուսական գազից ունեցած 80-90 տոկոս կախվածությունը եռակի անգամ կրճատել է: Ընդհանրապես, ԱՄՆ-ը Եվրոպա գազ արտահանելով՝ ցանկանում է այդ երկրամասից դուրս հանել ռուսական գազը: «Յոթ տարի առաջ գազի միջազգային գինը 500 դոլար էր, հիմա՝ 170 դոլար է: Ինչ է, աշխարհը պետք է հին պայմանագրերո՞վ շարժվեր: Աշխարհը փոխվում է, շուկայական հարաբերությունները՝ զարգանում: Ինչո՞ւ ենք մենք թանկ գազով քանդում մեր տնտեսությունը: Պետք է վերանայել, գազի սակագինը ներսում: «Գազպրոմ»-ն Աստված չէ: Չասեք, թե «Գազպրոմ»-ը երկրորդ Աստվածն է, հայ ժողովրդի համար Աստվածը մեկն է»,- եզրափակում է Ս. Գրիգորյանը:

Եվ այս ամենից հետո ոչ միայն «Գազպրոմ»-ի, այլ ընդհանրապես՝ ՌԴ ամբողջ տնտեսության վիճակն էլ ավելի է վատանալու, ինչը Հայաստանին մտահոգելու խիստ տեղիք պետք է տա: Չէ որ մեր տնտեսությունը մեծապես կախված է այդ երկրի տնտեսությունից: Հատկապես՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Մեր հայրենակիցները մեկնում են ՌԴ արտագնա աշխատանքի կամ ընդհանրապես այնտեղ են բնակվում: Այնպես որ, ՌԴ տնտեսական ճգնաժամը ծանր հարված կհասցնի նաև Հայաստանին: «Այո, և մեր իշխանությունները դա հասկացել են ու Չինաստանի հետ են սկսել աշխատել, Իրանի հետ, ԵՄ-ի հետ են ակտիվացնում հարաբերությունները: Տեսեք, մենք մտանք ԵՏՄ, բայց այդ ուղղությամբ արտահանումն ընդամենը 22 տոկոս է, մնացածը բաժին է հասնում ԵՄ-ին, Չինաստանին ու այլ երկրներին: Ինչի՞ հետևանք է դա: Այնտեղ գոնե խաղի կանոններ կան, ՌԴ-ում՝ չկա, ՌԴ-ն պատժամիջոցների տակ է: Գոնե հիմա տնտեսական ուղղվածության դիվերսիֆիկացիա անենք՝ հաշվի առնելով նոր պատժամիջոցները:

ՀՀ-ն վերանայման հնարավորություն ունի: Եթե խոչընդոտներ ստեղծի «Գազպրոմ»-ը, ՀՀ-ն կարող է վերանայել պայմանները»,-հավելեց Ստեփան Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում