Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Բենֆիկա»-ի դեմ խաղից անմիջապես հետո ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնել է Սարաևո` արյան քաղցկեղով հիվանդ 8-ամյա տղային այցելելու նպատակով:
Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը լրատվամիջոցներում հրապարկված լուրերից տեղեկացել է Հայրուդին Կամենժասի վերջին ցանկության մասին: Փոքրիկի երազանքն է հանդիպել իր կուռքին` Զլատան Իբրահիմովիչին: Բժիշկներն ասում են, որ տղան ընդամենը 1 ամսվա կյանք ունի:
«Փորձում եմ երջանկացնել բոլորին, ում կարող եմ: Տեսնենք, ինչ է հնարավոր անել փոքրիկի համար: Շատ տխուր պատմություն է»,- ասել է Իբրահիմովիչը:









































