Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Խոպանչիների վերադարձը կարող է նոր արտագաղթ խթանել

«Այս պահին մարդկանց մասսայական ներհոսք, որը կփոխի միգրացիոն սալտոն դեպի դրական, չկա: Հրապարակված տվյալներով՝ մենք դեռևս ունենք բացասական սալտո: Մենք ունենք բնակչության արտահոսք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որ վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունից զանգվածային ներգաղթ է սկսվել՝ պայմանավորված այնտեղ տիրող տնտեսական վիճակով:

«Այո, Ռուսաստանի Դաշնությունից որոշակի շարժ կա դեպի Հայաստան: Շիրակի մարզի Ազատան գյուղում, որը համարվում է խոպանչիների գյուղ, ներգաղթ կա: Մարդիկ պատմում էին, որ ով նախկինում հող էր մշակում, տեխնիկա ուներ վաճառելու՝ գնացել էին Ռուսաստան: Բայց այս տարի բոլորը հետ էին եկել:

Ռուսաստանում էլ տնտեսական վիճակը լավ չէ: Աշխատանք կա, բայց վարձատրությունը նվազել է: Ռուբլին արժեզրկվել է: Եթե 2012 թվականին ռուբլին 11-12 դրամ էր, հիմա 8 դրամի շրջակայքում է»,- նկատեց Մարկոսյանը՝ հավելելով, որ այո, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ գնացողների թիվը որոշակի առումով պակասել է, բայց այդ առումով խնդրահարույց մեկ այլ հանգամանք կա՝ գնացողների թվի որոշակի նվազմանը զուգահեռ ավելացել է մշտական մեկնողների թիվը, գնացողների 53 տոկոսը մշտական մեկնողներն են:

«Բայց ասել, որ այս պահին ունենք մասսայական ներհոսք, դեռ վաղ է, չի կարելի նման որակումներ տալ: 2017 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ, մեր բնակչությունը պակասել է 15 հազար 200-ով: Այսինքն՝ մենք ունենք միգրացիայի բացասական սալտո: Եվ այս մարդիկ մշտական մեկնողներ են»,- ասաց Մարկոսյանը:

Մեր դիտարկմանը՝ եթե անգամ մասսայական ներհոսք էլ լինի դեպի Հայաստան, այդ մարդիկ այստեղի աշխատաշուկայում իրենց համար տեղ կգտնե՞ն՝ հաշվի առնելով Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, թե՞ այդ ներգաղթը կարող է նոր արտագաթի ալիք դառնալ: Հայաստանում ստեղծված վիճակը բարենպա՞ստ է ներգաղթի համար՝ հարցրինք ժողովրդագրագետից: «Պետք է նկատել, որ Ռուսաստանում աշխատող հայերի մեծ մասը շինարարներ են, ատաղձագործներ, այսինքն՝ արհեստավորներ են, մնացածը զբաղվում են առևտրով, բիզնեսով: Հայաստանից Ռուսաստան ՏՏ ոլորտի մասնագետ չի մեկնում, որ այնտեղից վերադառնա:

Այսինքն՝ վերադարձողները իրենց համար աշխատանք պետք է փնտրեն շինարարության ոլորտում, որը արդեն 8-րդ տարին է՝ անկում է գրանցում: Շինարարության պահանջարկ Հայաստանում չկա, և վերադարձող շինարարները այստեղ չեն կարող աշխատանք գտնել, իսկ գտնելու դեպքում էլ վարձատրությունը կլինի ավելի ցածր: 2016 թվականին իրականացված հետազոտությունների տվյալներով՝ այդ միգրանտները, եթե Հայաստանում ստանային 300 հազար դրամ աշխատավարձ, ապա չէին մեկնի, բայց պարզ է, որ Հայաստանում արձանագրված միջին աշխատավարձը 190 հազար դրամ է, հարկերը հանած՝ մոտ 130 հազար դրամ է ստացվում: Իսկ մարդիկ ցանկանում են շատ փող աշխատել: ՌԴ-ում տնտեսական ծանր վիճակում աշխատավարձերը ավելի բարձր են, քան Հայաստանում: Այսինքն՝ մեր շուկան պատրաստ չէ վերադարձողներին ներառել աշխատաշուկա»,- ընդգծեց Արտակ Մարկոսյանը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում