Այսօր Շվեդիայի Ուպսալա քաղաքում տեղի կունենա բասկետբոլի աշխարհի առաջնության ընախընտրական փուլի Շվեդիա-Հայաստան հանդիպումը:
Չնայած, որ Երևանում կայացած մրցավեճում մեր հավաքականը համոզիչ՝ 82:69 հաշվով առավելության էր հասել սկանդինավյան հավաքականի նկատմամբ, այդուամենայնիվ բուքմեյքերական ընկերությունները չեն հավատում մերոնց հաղթանակին:
Մասնավորապես, Հայաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանված է 3.1, իսկ Շվեդիայի հաղթանակի համար՝ 1.45 գործակից: